Լրահոս
Օրվա լրահոսը

Բանջարեղենը` ճապոնական ձեւով (տեսանյութ)

Նոյեմբեր 11,2012 00:40 Share

Երեխաներին բանջարեղեն ուտել սովորեցնելու լավագույն տարբերակներից մեկը դրանք ճապոնական ձեւով պատրաստելն է: Այս եղանակով պատրաստված մթերքները կոչվում են «տեմպուրա»: Ճապոնացիները տեմպուրա պատրաստում են ոչ միայն բանջարեղենից, այլեւ` մրգերից, ինչպես նաեւ` ձկնեղենից, ծովամթերքից, հավի մսից եւ այլն: Ինձ հատկապես դուր է եկել ակացիաների ծաղկաբույլից տեմպուրա պատրաստելու ճապոնական գաղափարը: Այս սննդատեսակի էությունն այն է, որ մասնատված մթերքը տապակվում է շատ բարձր ջերմաստիճանում, շատ կարճ ժամանակահատվածում, խմորապատ վիճակում, եւ խմորն այնքան արագ է տապակվում, որ միջի մթերքը մնում է գրեթե հում` չկորցնելով օգտակար հատկությունները:

Պատրաստման եղանակը

 

 

Բանջարեղենը` սմբուկ, կանաչ եւ կարմիր պղպեղներ, սոխ, ծաղկակաղամբ, բրոկոլի, դդմիկ, սունկ, կանաչ լոբի, լվացեք եւ կտրատեք: Պատրաստեք «կլյարը»` խմորը:

 

 

 

Տեմպուրայի խմորն ունի իր դասական բաղադրությունը` ձու, ջուր եւ ալյուր: Սակայն ես ձեզ կառաջարկեմ մի փոքր այլ տարբերակ` մեկ ձու, մեկ բաժակ գարեջուր կամ հանքային ջուր, ալյուր, տարբեր համեմունքներ` կարմիր աղացած պղպեղ, շաֆրան, չորացած սամիթ, աղ, քունջութ: Միայն թե գարեջուրը շատ մուգ չլինի: Պետք է դառնա թթվասերից մի քիչ թույլ, մածունի խտության խմոր:

 

 

 

Խորը կաթսայի կամ թավայի մեջ բավականաչափ բուսական յուղ տաքացրեք, այնքան, որ բանջարեղենի կտորները ամբողջությամբ ընկղմվեն դրա մեջ: «Ֆրիտյուրի» էֆեկտ է պետք ստանալ:

 

 

 

 

Մինչ բուսական յուղը տաքանում է, կտրատած բանջարեղենը ընկղմեք խմորի մեջ, եւ հատ-հատ, կամ ծայրահեղ դեպքում մի քանի հատ,  լցրեք տաք ձեթի մեջ:

 

 

 

 

Մեկական րոպե երկու կողմից շատ տաք ձեթի մեջ տապակելուց հետո,  հանեք բանջարեղենի կտորները եւ դրեք թղթե սրբիչի վրա, որպեսզի ավելորդ ձեթից ազատվեք: Ապա ավելացրեք մնացած մթերքները, եւ այդպես` այնքան, մինչեւ բոլորը տապակվի:

Նկատի ունեցեք, որ պատրաստման ընթացքում, երբ զգաք, որ թավայի ձեթը պակասել է եւ մթերքներն այլեւս ամբողջությամբ չեն ընկղմվում, ավելացրեք բուսական յուղը միայն այն ժամանակ, երբ թավայի միջից հանել եք եղած բոլոր մթերքները, ոչ մի դեպքում ձեթը չավելացնեք եփվող բանջարեղենների վրա:

Մատուցեք տաք վիճակում, թեեւ սառն էլ համեղ է: Կարող եք առանձին մատուցել նաեւ սոյայի սոուս, որի մեջ թաթախած տեմպուրան ձեզ հաստատ դուր կգա:

 

Այս նույն «կլյարի» մեջ կարող եք թաթախել մանր կտրատած հավի կրծքամիս, ծովախեցգետին, ձկան ֆիլե (սառեցրած ձկնեղենը ես նախընտրում եմ պատրաստել միայն այս տարբերակով):

Այս եղանակով շատ լավ է ստացվում նաեւ խնձորը, սալորը, անանասը, բանանը, սակայն, բնականաբար, մրգերով պատրաստելու դեպքում «կլյարը» պետք է այլ լինի` առանց գարեջրի եւ աղի: Գարեջուրը կարելի է փոխարինել ջրով կամ կաթով,  աղը` շաքարավազով, եւ վերցնել այլ համեմունքներ` աղացած դարչին, մեխակ, վանիլ…

Բարի ախորժակ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930