Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ոսկի նվաճելուն խանգարեց բանակի մարզական ակումբը

Նոյեմբեր 13,2012 13:11

Իսրայելի Էյլաթ քաղաքում անցկացված ծանրամարտի ուսանողական համաշխարհային առաջնությունում Հայաստանի ութ մարզիկներից վեցը մեդալ նվաճեցին, ընդ որում՝ երկամարտում չորսը՝ արծաթե, երկուսը՝ բրոնզե:
Մեր հավաքականը վերադարձել է Երեւան: Այսօր Aravot.am-ի հարցին, թե հայ ծանրորդները վերջին տարիներին սովորեցրել են, որ միջազգային ցանկացած մրցումում անպայման պետք է ոսկե մեդալ նվաճեն: Այս առումով մեր ուսանող մարզիկների մասնակցությունը բավարարո՞ւմ է, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը պատասխանեց. «Իհարկե բավարարում է: Եթե հիշում եք, մեր երկու ծանրորդներ ոսկե մեդալները ձեռքից բաց թողին միայն անձնական քաշի պատճառով: Իսկ ինչ վերաբերում է գերծանր քաշային Հայկ Հակոբյանին, որը նույն պատճառով բավարարվեց արծաթով, նրան խանգարեց մեր բանակի մարզական ակումբը՝ մրցման մեկնարկից մոտ 15 օր առաջ ծանրորդին ուսումնամարզական հավաքից տանելով մարզական վաշտ, որտեղ ծանրամարտով մարզվելու ոչ մի պայման չկա: Այդ ընթացքում մարզիկը, փաստորեն, չմարզվեց, զրկվեց ծանրորդի համար հատուկ սննդից եւ բավականին քաշ կորցրեց: Հակառակ դեպքում Հայկ Հակոբյանը Իսրայելում միանշանակ գերազանցելու էր բոլոր մրցակիցներին՝  չեմպիոն դառնալով ծանրամարտի ամենահեղինակավոր՝ գերծանր քաշային կարգում:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930