Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւքարի երիտասարդությունը բողոքել է մարզպետի պաշտպանած թեկնածուի դեմ

Նոյեմբեր 24,2012 21:06

Նախկինում հայտնել ենք, որ սամբո ըմբշամարտի խմբի գործունեության հետ կապված հակամարտության պատճառով իր դիմումի համաձայն հրաժարական էր տվել Իջեւանի տարածաշրջանի Սեւքար գյուղի միջնակարգ դպրոցի երկարամյա տնօրեն Սամվել Ճաղարյանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի 2012թ. փետրվարի 1-ի որոշումով Սեւքարի դպրոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել այդ դպրոցի ուսուցչուհի Մարուսյա Բալասանյանը, մինչեւ որ մրցույթով զբաղեցվի տնօրենի թափուր պաշտոնը:

Սեւքարի բնակիչները «Առավոտի» թղթակցին հայտնել էին, որ գյուղի դպրոցի քիմիայի ուսուցչուհի Նաիրա Թանանյանն իրեն տնօրենի պաշտոնակատար նշանակելու պահանջով դպրոցում եւ գյուղում ստորագրություններ է հավաքել, որի պատճառով լարվածություն էր առաջացել: Ն. Թանանյանը մանկավարժական կրթություն չունի, նա ընդունվել է Իջեւանի քոլեջ, սույն կրթօջախի վերակազմավորման պատճառով կրթությունն ավարտել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի «Բժշկական կիբեռնետիկա» մասնագիտությամբ: Սեւքարում խոսակցություններ էին տարածված, որ Նաիրա Թանանյանի՝ տնօրենի պաշտոնակատար նշանակվելու հարցը վճռված է, քանի որ Տավուշի մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյան դրա համար «դաբրո» է տվել: Սեւքարեցիները «Առավոտի» թղթակցին հայտնել էին, որ Ն. Թանանյանի ամուսինը, ով Իջեւան քաղաքում ավտոպահեստամասերի խանութ ունի, գյուղում հայտարարել է, որ իր կնոջ տնօրեն նշանակվելու հարցն արդեն լուծված է: 2012 թ. նոյեմբերի 24-ին Սեւքարի դպրոցում կայացել է դպրոցի տնօրենի թափուր տեղի համար ընտրություն: Տնօրենի թեկնածու եղել է մեկը՝ Նաիրա Թանանյանը: Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից քվեարկությանը մասնակցել է 6-ը, որից 4-ը քվեարկել է Նաիրա Թանանյանի օգտին, իսկ 2-ը՝ դեմ, տնօրեն ընտրվելու համար Ն. Թանանյանը պետք է առնվազն 5 քվե ստանար: Սեւքար համայնքից տեղեկացանք, որ գյուղի երիտասարդությունը ավտոմեքենաներով ժամանել է դպրոցի բակ եւ դժգոհել, որ մարզպետ Ղուլարյանի եւ նրա ենթակաների թելադրանքով Սեւքարում դպրոցի տնօրեն են ընտրում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930