Լրահոս
Օրվա լրահոսը

Աղջիկը վիճում է ծնողների հետ և որոշում փախչել. Մի սիրո պատմություն

Նոյեմբեր 25,2012 18:37

«Մեր սերն ամենատարօրինակն ու հանելուկայինն էր»,-աում է 19-ամյա Տաթևիկը և պատմում՝ մեկ տարի առաջ սիրահարվել էր իր քրոջ համակուրսեցուն՝ Էդգարին, որի հետ ծանոթացել էր ուսանողական հավաքույթներից մեկի ժամանակ: «Ես նրան համակրեցի առաջին իսկ հայացքից, նա ևս անտարբեր չէր իմ նկատմամբ, մենք բավական հաճելի զրույց ունեցանք, պարզվեց, որ մեր աշխարհահայացքները գրեթե նույնն են: Հետո նա կարծես թե ակնարկեց, թե արդյոք ընկեր ունեմ, իսկ ես թեման փոխեցի չգիտեմ` ինչու»,-ասում է Տաթևիկը և հիշում՝ տուն գալու պես ամեն ինչ պատմում է քրոջը: Սակայն, ի զարմանս նրա,քույրը խորհուրդ է տալիս հեռու մնալ այդ տղայից, քանի որ «շփացած է, աղջիկների սրտեր գերող և կոտրող»: Այս խոսքից ՝Տաթևիկը ընկճվում է, հիասթափվում և որոշում լսել քրոջը, քանի որ վերջինս բազում ապացույցներ է բերում: Սակայն անցնում է որոշ ժամանակ, աղջիկը չի դադարում մտածել Էդգարի մասին, բավարարվում է քրոջից հարցուփորձ անելով: Վերջինս մի անգամ պատասխանում է. «Տաթ, չեմ կարող քեզ ստել, ոնց երևում է՝ ես սխալվել էի, Էդոն այնքան էլ վատ տղա չէ, որքան նրա մասին պատմում էին, նա հիմա շատ է փոխվել, աղջիկներին չի նեղացնում, ընդհակառակը՝ նրանց պաշտպանն է դարձել և իրեն համեստ է պահում: Սակայն մի թերություն կա. նա չի աշխատում և իր եղբոր հետ ապրում է երկուսենյականոց բնակարանում: Ես քեզ համար այդպիսի վատ կյանք չեմ ցանկանա»: Տաթևիկը ժպտում է, սակայն թողնում է, որ բախտը տնօրինի իր ճակատագիրը:

Մեկ շաբաթ անց ինչ-որ մեկը թակում է նրանց բնակարանը: Տաթևիկը բացում է դուռը և

ի՞նչ` մեծ փափուկ խաղալիք, վարդերի փունջ և շոկոլադ, իսկ ամբողջ շենքը ողողված է վարդերի թերթիկներով, սակայն բացակայում է հասցեատերը, մեկ ուրիշ տղա նրան հանձնում է նվերները՝տալով ինչ-որ գրություն և հեռանում է: «Կարծու՞մ ես մոռացել էի քեզ, ոչ, ես սպասում էի հարմար առիթի (գրված էր այնտեղ- Տաթեւիկ): Այն օրվանից մտածում էի, որ մենք կարող ենք լավ ընկերներ լինել, իսկ եթե ուզես, նաև ավելին, սակայն հիմա համեստորեն լռում եմ: Ներքևում քեզ եմ սպասում, եթե չգաս, ես այլևս չեմ անհանգստացնի քեզ»: Տաթևիկը արագ իրեն կարգի է բերում և «սլանում ներքև»: Նրանց հանդիպումները շարունակվում են մոտ երկու ամիս: Այդ ընթացքում քույրը՝Լիանան, բազմիցս հանդիմանում է քրոջը և սպառնում, որ այդ մասին կհաղորդի ծնողներին, ովքեր տեղյակ չէին այդ ամենից: Աղջիկը նրան հանգստացնում է՝ ասելով, որ Էդգարի հետ իր հարաբերությունները պարզապես զուտ ընկերական են, սակայն որոշ ժամանակ անց խոստովանում է քրոջը. «Լիան, մենք արդեն ընկերություն ենք անում, ես եմ խնդրել նրան քեզ ոչինչ չասել: Հասկացիր, սա իմ կյանքն է, ես եմ որոշում ինչպես ապրել: Նա արդեն սկսել է աշխատել, այ կտեսնես, ամեն բան լավ կլինի»: Ասացի քրոջս »: Չնայած Տաթևիկի աղերսանքին՝ քույրն ամեն ինչ պատմում է ծնողներին: Վերջիններս արգելում են հանդիպել Էդգարի հետ: Սակայն դա ևս չի խանգարում աղջկան թաքուն տեսակցելու տղայի հետ:
«Նրա հետ ես ինձ երջանիկ էի զգում, նա իմ առաջին սերն էր, երբեք չեմ մտածել, որ կարող ենք բաժանվել: Մյուս կողմից էլ գիտակցում էի, որ ծնողներս ճիշտ են, նա կայուն աշխատանաք չուներ, բացի այդ՝ մեր միջև մակարդակի տարբերություն կար, ճիշտ է, նա համալսարանում էր սովորում, սակայն դա զուտ ձևական էր,-ասում է Տաթևիկն ու հավելում,-մեկ-մեկ ամաչում էի նրան ներկայացնել իմ ընկերուհիներին, որովհետև նա իրեն շատ գռեհիկ էր պահում: Սակայն կարծում էի, որ իմ կողմից անթույլատրելի կլիներ նրան լքել դրա պատճառով»:
Այնուամենայնիվ զույգը բազմիցս վիճում և կրկին հաշտվում է: Տաթևիկի ծնողները, իմանալով, որ իրենց դուստր խաբում է իրենց և շարունակում է հանդիպել Էդգարի հետ, պատժում են նրան՝որոշ ժամանակ թույլ չտալով դուրս գալ տանից: Աղջիկը վիճում է ծնողների հետ և որոշում փախչել: Այս մասին նա հայտնում է ընկերոջը: Զույգը գաղտնի հանդիպում է. «Ես կարծում էի, որ նա միջոցներ կձեռնարկի, ու մենք շուտով կհեռանանք և կամուսնանաք: Այդ դեպքում ծնողներս ստիպված կլինեին հաշտվել իրականության հետ, բայց…»,-թախծում է Տաթևիկը: Նրա հույսերը չեն արդարանում: Էդգարը գրկում է նրան ու կամաց ասում. «Կյանքս, ես քեզ շատ եմ սիրում, սակայն գիտակցում եմ, որ քեզ արժանի չեմ: Ես միայն քո լավն եմ ուզում, իսկ մենք իրար չենք հասկանում: Երջանիկ եղիր»:

Անցել է մեկ տարի, Տաթևիկը հիշում է նրան, բայց իր հավաստմամբ՝ այլևս չի սիրում: Պատահել է, որ կրկին հանդիպել են, սակայն ոչ առանձին, այլ քրոջ համակուրսեցիների կազմակերպած հավաքույթներին: Սակայն ամեն անգամ խուսափում է նրա հետ զրույցից: «Մինչ այսօր իր համար այդպել էլ հանելուկ մնաց ինձ համար. Ինչու՞ լքեզ ինձ, արդյոք այն պատճառով, որ մենք իրար չէինք հասկանում, թե այն, որ ծնողներս դեմ էին նրան, իսկ նա չէր ուզում, որ ես ծնողներիս հետ կռված լինեմ»,-ասում է նա:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930