Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնակից լինենք փոքրիկ հրաշքների իրականացմանը

Դեկտեմբեր 23,2012 19:03

Ամանոր, Սուրբ Ծնունդ…ուրախություն, բերկրանք… յուրաքանչյուրս հույսով, հավատով ու թաքուն երազանքով ենք սպասում այս տոներին: Իսկ երբեւէ մտածե՞լ ենք, որ կարող ենք մասնակցություն ունենալ ուրիշների երազանքների իրականացմանը…

«Մանանա» երիտասարդական քրիստոնեկան ծրագրի  նախաձեռնությունն է մոտեցող Սուրբ Ծննդյանը հնարավորինս օժանդակել կարիքավոր ընտանիքներին` որպես մեկ Եկեղեցու անդամներ, որպես հարազատներ և հոգևոր արժեքներով առաջնորդվող մարդիկ, «քանզի մենք էլ ապահովագրված չենք տարբեր տեսակի փորձություններից և օգնում ենք իրար, երբ հոգևոր, հոգեբանական կամ նյութական ճգնաժամի մեջ ենք լինում»,-ասում են ծրագրի մասնակիցները:

Յուրաքանաչյուրս մտածենք, թե ինչը մեզ կարող է երջանկացնել եւ այդ երջանկությունը պարգեւենք ուրիշներին` օգնելով մի քանի` մեզ պես և, միգուցե, մեզանից ավելի լավ ու բարի, բայց  միաժամանակ դժվարությունների առջև կանգնած մարդկանց:

«Մենք մարդկանց օգնելու հնարավորություն ունենք ամեն օր, բայց ծրագիրը համախմբման եղանակ է, այն շատերին թույլ է տալիս հասկանալ եւ տեսնել, թե ինչ «զարմանալի» բաների կարիք կարող են ունենալ մարդիկ: Եվ Աստված հաճախ է մեր միջոցով հոգում  նրանց կարիքները: Ես էլ չեմ ցանկանում հրաժարվել միջնորդ լինելուց, երբ այն իսկապես ուրախացնում է ինձ: Իսկ Նրա պարգեւները շատ են` սկսած ժպիտից մինչեւ նյութական փոքր կամ մեծ բաները, չէ՞ որ այս մարդիկ ունեն ամեն ինչի կարիք: Նման կերպով ակամայից մասնակից ես լինում փոքր հրաշքների իրականացմանը»,-ասում է Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցու «Մանանա» ծրագրի  անդամ Արմինեն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31