Լրահոս
Օրվա լրահոսը

Живая Кубань. «Ռուսաստանում ձերբակալել են տաքսի վարորդի վրա հարձակված երկու հայ տղամարդու»

Դեկտեմբեր 26,2012 23:28

Բելորեչենսկի ոստիկանները ձերբակալել են երկու հայ տղամարդու, որոնք հարձակվել են տաքսու վարորդի վրա: Հայտնում է «Ժիվայա Կուբան» պարբերականը:

Ըստ 29-ամյա վարորդի պատմածի, Մայկոպում երկու տղամարդ խնդրել են իրենց  Բելորեչենսկ տանել: Քաղաքից դուրս գալուց նրանք կոնկրետ հասցե չեն ասել, սակայն ասել են, որ ցույց կտան, թե որտեղ է պետք գնալ: Սկզբում ուղևորները խնդրել են կանգնել մի վայրում, բայց նկատելով, որ այն մարդաշատ է, ասել են, թե սխալվել են ու խնդրել՝ իրենց տանել մեկ այլ վայր:

Հասնելով մի տեղ, որտեղ մարդիկ չկային, ետևում նստած ուղևորը վարորդի վզին ատրճանակի պես իր է պահել, իսկ կողքը նստածը՝ դանակ: Հանցագործները պահանջել են փող և մեքենայի փաստաթղթերը տալ: Վարորդը 1000 ռուբլի է տվել ու ասել, որ փաստաթղթերը մոռացել է տանը:

Վարորդի մոտից երկու հեռախոս վերցնելուց հետո, նրան կապել են շարֆով ու սքոթչով, այնուհետև հեռացել են մեկ այլ տաքսիով:

Ազատվելով` վարորդը հասել է մարդաշատ տեղ ու տաքսու վարորդներին խնդրել, որ ոստիկանություն զանգեն:

Մինչ տուժողը դիմում էր գրում, ոստիկանները կապվել էին տաքսի ծառայությանը, որի կայանման տեղը գտնվում է ոչ շատ հեռու դեպքի վայրից:  Տուժողի ոստիկանություն դիմելուց 20 րոպե անց, տղամարդկանց ձերբակալել են: Նրանք 31 և 32-ամյա Հայաստանի բնակիչներ էին, որոնցից մեկը նախկինում դատված է եղել:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31