Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրարտուն» ուզում է համալրել Հայաստանի ֆուտբոլային ընտանիքը

Հունվար 14,2013 18:30

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում կայացավ նոր ստեղծվող «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի շնորհանդեսը:

Ռուսաստանաբնակ Արթուր Ոսկանյանը ամիսներ առաջ է հղացել ստեղծել «Ուրարտու» հայկական անունով ֆուտբոլային ակումբ` իր եւ համախոհների հետ իրենց առջեւ դնելով մի քանի գերխնդիրներ. նպաստել Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը,  մասնակցել օրեցօր հզորացող մեր ազգային հավաքականի հաղթանակների կերտմանը, ի դեմս «Ուրարտու» ՖԱ-ի, հզոր թիմ եւ ֆուտբոլային նոր մշակույթ ձեւավորել, Ռուսաստանում, ԱՊՀ-ում եւ այլ երկրներում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների եւ Հայաստանի ֆուտբոլի միջեւ յուրօրինակ կամուրջ դառնալը:

Շնորհանդեսին խոսվեց ակումբի հայկական անվան ընտրության, արդեն մի քանի ամիս Մոսկվայում ծավալված աշխատանքների եւ ակումբի հեռանկարների մասին: Իսկ մոտակա հեռանկարը Հայաստանի առաջնությանը մասնակցելն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031