Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախկին պատգամավորներ Ճոյտը` Հակոբ Հակոբյանը եւ Լուսակերտի Խաչիկը` Խաչիկ Մանուկյանը բիզնես-գործընկերներ են դարձել

Հունվար 25,2013 10:13

ԱԺ նախկին պատգամավորներ Ճոյտը` Հակոբ Հակոբյանը եւ Լուսակերտի Խաչիկը` Խաչիկ Մանուկյանը բիզնես-գործընկերներ են դարձել եւ ակտիվորեն նոր բիզնես-պրոեկտների վրա են աշխատում: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

Նա նշեց, որ ներկա պահին Մամիկոնյանց փողոցում 17 հարկանի շենք են կառուցում, որի տանիքում լինելու է ժամանցի կենտրոն եւ աստղադիտարան: «Խաչիկ Մանուկյանը շատ ընտիր խելացի անձնավորություն է: Կարծես, թե մեր աշխատանքները իրար հետ ստացվում են: Կես բառից իրար հասկանում ենք եւ ամեն ինչ մեզ մոտ շատ լավ է ստացվում, թե իրար հասկանալու, թե շահույթի առումով: Կարեւորը նա տեսած եւ խելացի անձնավորություն է: Տեսած մարդկանց հետ շատ հեշտ է աշխատել, քանի որ չտեսի նման չեն հարձակվում , այլ խելոք, հանգիստ առաջնորդվում ենք»,- պարզաբանեց Հակոբ Հակոբյանը: Նրա խոսքով, աստղադիտարանի համար բերվելու է 8 հեռադիտակ :«Հայաստանը այն կենտրոնն է, որ աստղերը շատ ուժեղ են փայլում եւ լուսատու են: Ավելին` հեռադիտակները այդ աստղերը լուսանկարելու  հնարավորություն են ունենալու, որոնք կարող են հետագայում հեռախոսով կամ համակարգչով դիտել: Իսկ այդ շենքի տանիքից երեւալու է ոչ միայն Մասիսը, այլեւ մի շարք տեսարժան վայրեր»,- պատմեց Հակոբ Հակոբյանը եւ ավելացրեց, որ այն հասանելի կլինի, ոչ միայն տուրիստներին, այլեւ ազգաբնակչությունը:  Տվյալ շենքում լինելու է նաեւ ռեստորան, Էկոլոգիապես մաքուր սննդի խանութ եւ այլն եւ այլն: Ի դեպ, նախատեսված է, որ տվյալ շենքը իր բոլոր մատուցվելիք ծառայություններով 2013թ-ի վերջին շահագործման հանձնվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031