Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Բայց ես մի փոքր պայքար ունեմ Զարուհու հետ» (Տեսանյութ)

Հունվար 27,2013 20:37

«Եկել ենք Հայաստանը օլիգարխներից ազատագրենք, դրա համար ենք հավաքվել»,- Արաբկիր  համայնքի բնակիչներն այս խոսքերով դիմավորեցին «Ժառանգության» առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին

Գրող Վահագն Դավթյանի հուշարձանի մոտ իրեն սպասող համակիրներին պարոն Հովհաննիսյանը նախ հորդորեց Դավթյան կարդալ, հետո ասաց, որ Փոստանջյանները սերում են Արաբկիրից. «Բայց ես մի փոքր պայքար ունեմ Զարուհու հետ, որովհետեւ Դավթյանը  սերում է իմ գյուղից, Գառնո Դաշտի Ձիթող գյուղից: Հենց Դավթյանի մեջ կար Արաբկիրը, Ձիթողը, հինն ու նորը, սերը հայրենիքի նկատմամբ»:

Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ այսօր ծրագրային ելույթ ունենալու համար չի եկել, այլ հավաքվածներից լիցքեր ստանալու. «Մեր առջեւ կա 4-րդ հանրապետութան, նոր Սահմանադրության, լիարժեք քաղաքացու Հայատանը: Կա 5-րդ եղանակը, որը բերելու է նոր սերունդ, նոր հայրենիք, որը հիմնված չէ կոռուպցիայի, ողորմության, վախի ու սպառնալիքի վրա»:

Մանրամասները` տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031