Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպեց նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը: Անդրադառնալով Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձին, ասաց, որ ինքը Հայրիկյանի մոտ է մտել, երբ նա վերակենդանացման բաժանմունքում է եղել ու հերքեց այն լուրերը թե իրեն չեն թողել մտնել հանդիպել նրան. «Ասել, թե Հայրիկյանի հետ տեղի ունեցածը հարված էր ժողովրդին` ես այս տեսակետը չեմ կիսում, քանի որ կարծում եմ ամենածանր հարվածներն են եղել մարտի մեկն ու հոկտեմբերի քսանյոթը»:
Էպոսագետը հարցնում է՝ այն, որ այդքան խոսում են Հայրիկյանի մասին, բա ինչո՞ւ նրան ժամանակին չհարգեցին. «Շուշան Պետրոսյանի չա՞փ էլ չկար: Նա մի մանդատի է՞լ արժանի չէր»:
Հայրիկյանի հետ կատարվածը, ըստ էպոսագետի խափանեց թեկնածուներից երկու հոգու ծրագիր` Սերժ Սարգսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի, քանի որ ըստ նրա, հատկապես վերջինը ստիպված պետք է տասնչորս օր էլ հացադուլ անի:
«Հայրիկյանի մահափորձը բացարձակապես չի բարձրացրել նրա վարկանիշը, փոխվել են միայն խաղի կանոնները: Սերժ Սարգսյանն այլեւս չի կարող ասել, որ ապահով Հայաստան է կառուցում, Րաֆֆին էլ չի կարողանա ազատ մարդկանց բարեւի, քանի որ կարող է թիկնապահները մի կողմ հրեն: Հայրիկյանի մահափորձը, իմ կարծիքով, իշխանությանը պետք չէր, նախագահի թեկնածուներին եւս, չնայած նրանք այդ ուժը չունեն»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով թեկնածուների ինքնաբացարկներին, Սեդրակյանը ասաց, որ ինչ էլ լինի ինքը, ոչ մի դեպքում Սերժ Սարգսյանին միայնակ չի թողնի. «Եթե նույնիսկ բոլոր թեկնածուներն էլ հանեն իրենց թեկնածությունը, ապա հանգստացրեք Սերժ Սարգսյանին` ես նրա կողքին եմ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի



















































Շուշան Պետրոսյանի չափ ոչ ոք չկա: Նա բացի հայրենասիրական երգեր երգելուց, կարող է բռունցքի մի հարվածով կոտրել տասնյակ թշնամիների ողնաշարները, միայն իհարկե իր
կուսակցության թշնամիների: