Լրահոս
Օրվա լրահոսը

Լեֆորը Բաքվում կքննարկի Ղարաբաղի օդանավակայանի հարցը

Փետրվար 05,2013 16:27 Share

Այսօր Ադրբեջան է ժամանել Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը։

Ինչպես տեղեկացնում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչությունը, այս տարվա իր առաջին այցի ընթացքում Լեֆորը Բաքվում քննարկելու է Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի վերագործարկման խնդիրը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ Եվրամիություն – Ադրբեջան հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։

Նախատեսված են Եվրամիության հատուկ ներկայացուցչի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ այլ պաշտոնյաների հետ, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը «բացառված չէ»։

Արման Հովհաննիսյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել