Լրահոս
Օրվա լրահոսը

Մանասերյանը Բագրատյանին բանավեճի է հրավիրում

Փետրվար 14,2013 19:30

Այսօր Aravot.am-ին տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը իր կարծիքը հայտնեց Հրանտ Բագրատյանի մասին:

«Նախագահի պաշտոնին հավակնող թեկնածու Բագրատյան Հրանտը, ով մեղմ ասած,
երբեք չի փայլել իր բարեկրթությամբ, փետրվարի 13-ին «Արմենիա»
հեռուստաընկերության եթերում փորձել է անձնավորել նախօրեին մամլո
ասուլիսի ժամանակ իր հասցեին հնչած մասնագիտական զուսպ քննադատությունը՝
իր ծրագրում առկա հակասությունների առնչությամբ, և իրեն թույլ է տվել
անընդունելի վիրավորական արտահայտությություններ:
Մասնագիտական առարկայական քննարկման միջոցով իր, այսպես կոչված,
«նախընտրական ծրագրի» անհեթեթությունները բացահայտելու, նախագահի
թեկնածուի գրագողության փաստերը հիմնավորելու և տնտեսագիտության
բնագավառում տարրական գիտելիքների պակասը հանրությանը իրազեկելու
նպատակով դիմում եմ հայկական բոլոր հեռուստաընկերություններին` ուղիղ
եթերում հանդիպում կազմակերպելու և հրավիրելու անպատասխանատու
արտահայտությունների հեղինակին:
Թեև, գրեթե համոզված եմ, որ բավարար համարձակություն չի ունենա
առերեսվելու և փորձելու է արդարանալ նոսրացած ընտրազանգվածի հետ
հանդիպումների արանքում ժամանակի պակասով, պատրաստ եմ մարտահրավերը ուժի մեջ պահել անգամ ընտրության հաջորդող օրերին` հուսալով, որ երբևէ պատրաստ կլինի շիտակ զրույցի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728