Լրահոս
Օրվա լրահոսը

Հ. Բագրատյանը ողջունում է Ր. Հովհաննիսյանի՝ Ս. Սարգսյանի հետ հանդիպման գնալու քայլը

Փետրվար 21,2013 17:12

Ազատություն կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, պաշտոնական տվյալներով երրորդ տեղը զբաղեցնող Հրանտ Բագրատյանը ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնալու քայլը: «Բա իհարկե, ճիշտ արեց, որ հանդիպեց»,- galatv.am-ի հետ զրույցում ասաց Հրանտ Բագրատյանը:

Ավելի վաղ Հ. Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Իշխանության և ընդդիմության թեկնածուների մեջ երկխոսելու ու բանակցելու ցանկություն եմ տեսնում։ Այդ կապակցությամբ Ր. Հովհաննիսյանին ու Ս.Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջը և փորձել իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել։ Այլապես հետագա էսկալացիայից ու բախումներից խուսափելն անհնարին կլինի»։

Հ. Բագրատյանին հարցրինք նաեւ, թե ինչպես է գնահատում Ր. Հովհաննիսյանի քայլը, որ հանդիպումից հետո նա ոչինչ չի ասել նախագահականի դիմաց սպասող քաղաքացիներին՝ հորդորելով վաղը գալ Ազատության հրապարակ:

«Ես ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս, չգիտեմ՝ հանդիպել, ինչ են խոսել»,- ասաց Հ. Բագրատյանը:

 

Քրիստինա Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հրանտ Բադրատյանը, որին կարելի է համարել երկրի առաջին տնտեսագետը, լուրջ վրիպում թույլ
    տվեց ժամանակին Ռաֆֆիի հետ չմիանալով, թեկուզ միայն զիչումներով:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728