Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրես կուսակցության նախաձեռնող խմբի կազմն ընդլայնվել է

Փետրվար 22,2013 22:14

Այսօր կայացել է Հայ ազգային կոնգրես կուսակցության նախաձեռնող խմբի հանդիպումը: Նախաձեռնող խմբի կազմն ընդլայնվել է:

Խմբում են ընդգրկվել հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը, դասախոս Արման Գրիգորյանը, նկարիչ Վահրամ Հարությունյանը, ինչպես նաեւ Վանինե Եղիազարյանը, Ալբերտ Ներսիսյանը, Դերենիկ Խաչատրյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նորաստեղծ կուսակցության ձեւավորման հետ կապված տարաբնույթ հարցեր, քաղաքական այլ կուսակցությունների, անկուսակցական անհատների հնարավոր համագործակցության հետ կապված խնդիրներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728