Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը հարսանիք է գնալու (Տեսանյութ)

Փետրվար 23,2013 13:29

Raffi_2 Raffi_1 Նրա «Բարեւ» արշավն ընթանում է քարոզարշավի ոճով՝ անկանխատեսելի կանգառներով:

Այսօր Աշտարակ գնալու ճանապարհին Րաֆֆի Հովհաննիսյանը հանկարծ որոշեց կանգ առնել ու մի քիչ  քայլել Երեւան-Աշտարակ մայրուղով ու ճանապարհին բարեւել անցորդներին: Վարորդներն, ովքեր նկատում էին պարոն Հովհաննիսյանին, կանգնեցնում էին մեքենան, ողջունում նրան: Մի տաքսու վարորդ հակառակ մայթից ազդանշաններով դիմավորեց ու հեռվից հեռու ձեռքը թափահարելով բղավեց. «Րաֆֆի, հանկարծ չվախենաս, ամբողջությամբ քոնն է»: Րաֆֆի Հովհաննիսյանն ի պատասխան հորդորեց վարորդին, որ ինքը չվախենա պայքարից:

Ճանապարհին Րաֆֆի Հովհաննիսյանը մուտքի մոտից բարեւեց ռազմական ինչոր հաստատության մոտ կանգնած զինվորականների: Նրանք, տեսնելով Րաֆֆի Հովհաննիսյանին, շտապեցին փակել դարպասները: Րաֆֆի Հովհաննիսյանը միայն ասաց. «Տղերք, հպարտ եք ձեզանով»:

Ճանապարհին հանդիպեցինք նաեւ մի հարսանիքի: Պարոն Հովհաննիսյանը կատակեց, որ կարո՞ղ է այսօր հարսանիք էլ գնանք: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հիշեց, որ այսօր Սպիտակում, որտեղ նույնպես այցելելու են, մի հարսանիք է լինելու, իր ծանոթներից մեկն է ամուսնանում: Պարոն Հովհաննիսյանը որոշեց, որ այսօրվա «Բարեւ» ակցիան կավարտվի այդ հարսանիքով եւ հավանաբար կմասնակցի դրան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728