Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքների ամփոփում

Մարտ 04,2013 12:52 Share
Աջակցեք aravot.am-ին

Մարտի 5-ի, ժամը 11:00-ին կկայանա ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության կողմից համատեղ իրականացվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (հասցե` Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի» դահլիճ):

Հանդիսությանը ժամանելու են մրցանակակիրներ և մասնակիցներ Սփյուռքից:

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում 2012թ. իրականացվել են «Հայկական կրթօջախ», «Մայրենիի պաշտպան», «Հայկական լրատվամիջոց» անվանակարգերով, ինչպես նաև «Ցեղասպանության 100-ամյա տարելիցը» շարադրությունների, ուսանողական հետազոտությունների մրցույթները:

Ստացվել է 144 հայտ՝ 21 երկրից: Մրցանակակիրներին կհանձնվեն դիպլոմներ, դրամական և խրախուսական պարգևներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: