Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանն ընդունել է Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը

Մարտ 09,2013 10:42

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և Հայաստան-Եվրամիության համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը ողջունել են Եվրամիության դերակատարությունը Հարավային Կովկասում փոխվստահության հաստատման և տարածաշրջանի կայուն զարգացման գործում: ՀՀ պաշտպանության նախարարը և ԵՄ պատվիրակը համակարծիք էին նաև Հայաստանի և Եվրամիության միջև պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման նպատակահարմարության հարցում:

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031