Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չտվեցին վրան տեղադրել (տեսանյութ)

Մարտ 11,2013 20:28

Այս պահին Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին ոստիկանները թույլ չտվեցին վրան տեղադրել: Այս դեպքի հետ կապված, որին ներկա էր նաեւ Արմեն Մարտիրոսյանը, որը եւ բանակցում էր ոստիկանների հետ  Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Կառավարությունը հանճարեղ որոշում է ընդունել, ըստ որի, ասֆալտը համարվում է պատմամշակութային մեծ արժեք, եւ վրանը, որը ոչ մեխ ունի վրան, ոչ էլ սուր ծայրեր՝ ասֆալտը փչացնելու համար,  կարող է այս հրաշագեղ պատմամշակութային արժեք հանդիսացող Ազատության հրապարակի ասֆալտը փչացնել»:

Մարտիրոսյանը նաեւ նշեց, երբ նրանք ընբռնեն այն միտքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընտրված նախագահը, հացադուլի ժամանակ մի փոքր պայմաններով պետք է ապահովված լինի, քանի որ հացադուլը դա ծանր ռեժիմ է, երեւի դրանից հետո կթույլատրեն նրան վրան  տեղադրել:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Իսկ որտե՞ղ էր Մարդու իրավունքների պաշտպանը:

  2. Maxim says:

    Վերջնական հաղթանակը մոտենում է՝, պարտվողը կատաղում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031