Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Կոմիտասը արձագանքում է Ր. Հովհաննիսյանին. «Քաղաքականության մեջ մի’ խառնեք եկեղեցին»

Մարտ 12,2013 18:12

Նախօրեին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ապրիլի 9-ին, եթե վեհափառը պղծի Աստվածաշունչն ու օրհնի ժողովրդին ծաղրող ու հեգնող թեկնածուին, դա կանի միայն իր դիակի վրայով:

Մայր աթոռ Ս. Էջմիածնի միաբան, հայորդաց տների տեսուչ, տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը այս հայտարարությունն ընկալել է որպես այլ ճամբարում կանգնած գործչին պիտակավորելու քայլ եւ Աստվածաշնչի պղծման հարց չի տեսնում. «Ամեն մեկ անձ, ով գտնվում է մյուս ճամբարում կամ ճանապարհի մյուս կողմում, իր կողքին չհայտնված մարդկանց ինչ-որ պիտակավորումներ է տալիս: Ես կուզենայի` եկեղեցին հանգիստ թողնեին իր տեղում, որ չլիներ այնպես, որ ամեն մեկը եկեղեցին իր համար օգտագործեր այն պահին, երբ դրա կարիքն ունի: Քաղաքականության մեջ լավ կլինի, որ եկեղեցին չխառնեն, որովհետեւ ժամանակը ցույց է տալիս, որ այսօր շատ շատերի համար եկեղեցին որպես արժեք այն պահին է արժեւորվում, երբ իրենք եկեղեցու կարիքը ունեն, իսկ դրանից հետո բոլորը մոռանում են»:

Անդրադառնալով Ր. Հովհաննիսյանի պնդումներին, թե կեղծված ընտրությունների արդյունքում է Սերժ Սարգսյանը ընտրվել նախագահ, Տեր Կոմիտասն ասաց՝ եկեղեցին բոլոր զանգվածների եկեղեցին է. «Եթե մենք կանգնում ենք մի զանգվածի կողքին, նշանակում է անտեսում ենք մյուս զանգվածին: Ուրեմն թող ժողովուրդը այնքան գիտակցություն ունենա, որ քաղաքական գետնի վրա կարողանա իր հստակ կեցվածքը հստակեցնել եւ ոչ թե ինչ-որ բան կատարել ու երբ տակից դուրս չկարողանա գալ, մեղադրի եկեղեցուն, թե ինչու եկեղեցին այս կամ այն բանը չի անում»:

Հայր Կոմիտասը չցանկացավ զրույցը շարունակել` պնդելով, որ ինքը քաղաքական խնդիրներից գաղափար չունի ու չի կարող եկեղեցու անունից խոսել ու հարցրեց. «Ինչո՞ւ եք կառչել Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերից, եւ անտեսում եք նրանց խոսքերը, որոնք ասում են, որ ընտրությունները կեղծված չեն»:

Իսկ ինչ վերաբերում է ապրիլին 9-ին Սերժ Սարգսյանին օրհնելու արարողությանը վեհափառի մասնակցությանը, Տեր Կոմիտասը նաեւ հավելեց. «Կաթողիկոս լինելով հանդերձ, նա միաժամանակ ՀՀ քաղաքացի է, եւ որպես ՀՀ քաղաքացի ինչ-որ տեղ ունի իր քաղաքացի լինելու ազատ գործելու իրավունքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Վալոդ says:

    Իսկ վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ փակում էք երկնքի արքայութիւնը մարդկանց առաջին, որ ինքներդ չէք մտնում, եւ մտնողներին էլ թոյլ չէք տալիս մտնել։
    Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ ուտում էք որբեւայրիների տները, եւ պատճառանքով երկար աղօթք անում.

  2. Maxim says:

    Հայր Կոմիտաս: Ձեր բացահայտ աջակցությունը ոճռագործություններով իշխանությունը զավթած պարագլխին, խիստ հեղինակազրկում է Հայ Առաքելական Եկեղեցուն: Ժողովուրդը շատ ավելի
    կոպիտ է արտահայտվում, քան ես: Մեկ անգամ ևս ընթերցեք,՝ Պարույր Սևակի ,,Նորօրյա աղոթք,,-ը:

  3. Андрей says:

    Да что Вы хотите друзья-это дворовые попы.обслуживающие партию

    • 1915ARM says:

      “вернее” дворовые псы.обслуживающие момоне

    • 1915ARM says:

      какая польза человеку, если он приобретет весь мир, а душе своей повредит? или какой выкуп даст человек за душу свою? ибо приидет Сын Человеческий во славе Отца Своего
      с Ангелами Своими, и тогда воздаст каждому по делам его.

  4. 1915ARM says:

    на Моисеевом седалище сели книжники и фарисеи; итак всё, что они велят вам соблюдать, соблюдайте и делайте; по делам же их не поступайте, ибо они говорят, и не делают»

  5. Buzand says:

    Հազիվ, մի կերպ, ծանր տանջանք-տառապանքի գնով, անսալով պահքի խորհրդին ու քրիստոնեական այլ պատվիրանների, փորձում ես հասկանալ «ամենայն հայոց երգչուհու» պահվածքի դրդապատճառներն ու շարժառիթները, մեկ էլ առ՜ա հա՜… լավ, նա երգչուհիա, աշխարհիկ կյանքով ապրող, մի կերպ հասկացանք, արդարության, անկեղծության կամ ուրիշ նման բաների մասին շատ չի մտածել … էս մարդուն ո՞նց հասկանանք … Այ քեզ բա՜ն … այ քեզ փորձա՜նք … էս էլ որերորդ դեպքնա, էս հոգևորականը կուրծքը պատռելով իշխանությաննա պաշտպանում հանրապետականավարի կամ ընդդիմությաննա քննադատում գեղամյանավարի… վտանգավոր սահմանագծին ենք մենք հասել հաստատ …

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031