Լրահոս
Օրվա լրահոսը

Լոնդոնում Արոնյան-Կարլսեն մեկնարկային պարտիան ավարտվեց ոչ-ոքի

Մարտ 15,2013 21:11 Share

Լոնդոնում այսօր մեկնարկած շախմատի հավակնորդների մրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը արդեն 30-րդ քայլում համաձայնեցին ոչ-ոքիի:

Խաղատախտակի վրա իրադարձությունների այսպիսի զարգացումն ինչ-որ տեղ կանխատեսելի էր.  խաղում էին հաղթողի երկու գլխավոր հավակնորդները: Մեկնարկային պարտիայի արդյունքը կարող է վճռական լինել, ուստի, ինչպես եւ սպասվում էր, կողմերը չափազանց զգույշ էին ու ռիսկի դիմել չցանկացան:

Այս պահին մյուս զույգերը շարունակում են պարտիաները:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել