Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ բոլորը լոլոներ են». Ժիրայր Սեֆիլյանը՝ Սերժ Սարգսյանի առաջարկների մասին

Մարտ 20,2013 19:56

Նա վստահ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը ավելի ուշ կհասկանանք:

Այսօր Ազատության հրապարակում բաց քաղաքացիական խորհրդի նիստը վարում էր Ժիրայր Սեֆիլյանը: Նա նշեց, որ «մեր նպատակը սոսկ իշխանափոխություն իրականացնելը չէ, այլ համակարգին լուծում տալը: Մենք այսօրվանից պիտի մտածենք, թե գործող համակարգն ինչ համակարգով ենք փոխարինում: Վերջին ժամանակներում բազմիցս ենք լսում, որ պարոն Հովհաննիսյանը թիմ չունի: Այդ մասին պարոն Չուքասզյանը պատասխանեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը իր ժողովուրդն է»:

Ըստ պարոն Սեֆիլյանի, պետք է ծրագիր իրականացվի, որով լուծվի համահայկական մտավոր ներուժի համախմբման խնդիրը:

Ժիրայր Սեֆիլյանն ինքը դեմ է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին եւ ըստ նրա, պայքարը պետք է այլ ճանապարհով զարգացվեր. «Եթե պարոն Հովհաննիսյանը հարցներ, ես կասեի, որ ճիշտ չի հացադուլը՝ միանշանակ հարգելով իր ոոշումը: Քանի որ ես բնույթով կազմակերպվածության կողմնակից անձնավորություն եմ, ես իրեն խորհուրդ կտայի, որ նա այդ քային չգնար, որ նա շարունակեր շրջել Հայաստանով մեկ, Սփյուռքի, ժողովրդի հետ հնարավորինս ակտիվ կապ պահպաներ, ժողովրդին մոբիլիզացներ: Մենք այդ ամբողջ շրջագայությանը կտայինք կազմակերպական տեսք, այդ ամբողջ չարչարանքը միս ու արյուն էր ստանալու, եւ մենք օր օրի մոտենալու էինք հաղթանակին: Ես հույս ունեմ, դա կլինի առաջիկա մեկ-երկու օրերին»:

Aravot.am-ը նրանից ճշտեց՝ այսինքն այս օրերին, երբ պարոն Հովհաննիսյանը հացադուլ է անում եւ չի կարողանում իր բարեւարշավը շարունակել մարզերում, շարժումը դրանից անկո՞ւմ է ապրում: Նա պատասխանեց. «Ես իմ կարծիքը հայտնեցի: Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլում կան շատ հզոր բաներ, սակայն ոչ բոլորս ենք այս օրերին հասկանում դա: Ավելի ուշ կհասկանանք: Ես այն մտքին չեմ, որ այս շարժումը կարող է մարել»:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ցույց տված ճանապարհներից մեկին՝ Ժիրայր Սեֆիլյանը նշեց. «Նա առաջարկում է, որ ճանապարհներից մեկը սա է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կմնա ընդդիմություն, իրեն 80 տոկոս քվե ստացած նախագահ կհռչակի, այդ ժամանակ ձեզնով կսկսեն զբաղվել իրավապահները: Եթե նա գտնում է, որ այդ սպառնալիքով մեզի հետ պիտի պահի՝ չարաչար սխալվում է: Ընդհակառակը, շնորհակալություն, որ բոլորիս հուշում է, որ ճիշտ ուղին սա է»:

«Այդ բոլորը լոլոներ են, ինչպես ասում են: Ես իմաստը չեմ գտնում պատասխանելու:  Պարոն Հովհաննիսյանը արտահայտել է զուգահեռ իշխանության մտքի մասին իր կարծիքը: Կարեւորը այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի կեցվածքն է»,-եզրափակեց Ժիրայր Սեֆիլյանը:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. կայծակ փալանճեան says:

    Չը գիտես ինչու արտերկրից չեն միանում Ռաֆֆի-ին:Յատկապէս Լոս Անճէթլէսից ,ապայ Փարիզից: Նոյնպէս յարգելի Փրօֆ. Ռիչարդ Հովհաննեէսեան(հայրը)…
    Սէֆիլիանի տարբերակը աւելի նպատակայարմար է…այն է շարունկել այցերը Մարզերում…
    Իմ սեփական կարծիքը…Նաեւ ՀՐԱՒԻՐԵԼ ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆԻ նշ Հրանդ Բակրադեանին եւ նմաններին կազմելու աւելի ազդեցիք Ընդիմութիւն:Դեռ շատեր կան զոր կարող են իր հետ ջանալ փոխելու այս Քսան տարիներից Մնացած ոչ նպաստաւոր Համակարքը:Այս պահին լաւ առիթ է կանոնաւոր շարունակելու-առանց դադրեցնելու – պայքարը ԴԷՊԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ եւ Օրէնքի Հայրենիք: Թող որ հակառակ դաշտը (Քամփ)ը հասկանայ որ կայ սրանից յետոյ Լուրջ Ընդիմութիւն, եթէ նոյնիսկ վերջինին չի յաջողւի Կառավարութեան ղէկը ստանձնել….
    Էլ բաւ է պտտւիր Կառուսել ի ն լսենք.Սփիւռքն էլ տառապում է նոյնից…հարկ է սթափւի փոխւի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031