Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի դատախազը տեղափոխվեց Երևան

Մարտ 21,2013 19:30

 Լոռու մարզի դատախազն էլ տեղափոխվեց Շիրակի  մարզ

Ինչպես առավոտյան տեղեկացրել էինք՝ այսօր Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանին նշանակելու են  ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործության գործերով վարչության պետ` նրա փոխարեն Շիրակի մարզ բերելով Լոռու մարզի դատախազ, դարձյալ գյումրեցի  Կարեն Շահբազյանին:

Քիչ առաջ  Դավիթ Սարգսյանը ճեպազրույց հրավիրեց ` հանդես գալով հայտարարությամբ. «Այսօր ՀՀ գլխավոր դատախազի հրամանով առաջխաղացման կարգով ազատվել եմ Շիրակի մարզի դատախազի պաշտոնից, և նշանակվել ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործության գործերով վարչության պետ: Ցանկանում եմ  շնորհակալություն հայտնել Շիրակի մարզի բոլոր  նախկին ու ներկա ղեկավարներից, իմ գործընկերներից, զանգվածային լրատվամիջոցներից և Շիրակի մարզի ողջ ազգաբնակչությունից: Համոզված եմ, որ իմ աշխատանքային առաջընթացը վերը նշված գործոնների հանրագումարի շնորհիվ է»:

Aravot.am –ը պարոն Սարգսյանին հարցրեց` դուք անչափ շատ եք սիրում Գյումրին, բա ո՞նց եք թողնում  ու հեռանում: «Ես արդեն նշեցի ու պատասխանեցի ձեր հարցադրմանը,9 տարի աշխատել եմ Շիրակի  մարզի դատախազ և առաջխաղացման կարգով  նշանակվել եմ ՀՀ գլխավոր դատախազությունում  վարչության պետ», – ասաց  Դավիթ Սարգսյանը:

Լրագրողներց մեկի այն հարցին էլ, թե որքանո՞ վ են ճշմարտացի մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե ձեզ Շիրակի մարզի դատախազի պաշտոնից հեռացնում են Վարդան Ղուկասյանի հետ կապված գործերը լավ չքննելու պատճառով,  Դավիթ Սարգսյանն ասաց. «Դրանք ընդամենը  մի լրագրողի հորինվածք էր, որը չէր համապատասխանում իրականությանը, և այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է  եկել ՀՀ գլխավոր դատախազության մամլո քարտուղարը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031