Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը հետևել է գարնանային առաջին շաբաթօրյակի ընթացքին

Մարտ 23,2013 16:01

shabatoryak_3Մարտի 23–ին Երևանում մեկնարկել են գարնանային շաբաթօրյակները։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շաբաթօրյակին հետևել է տարբեր վարչական շրջաններում, այցելել նաև համալիր սանմաքրման կարիք ունեցող վայրեր, որոնք բնակիչները ժամանակ առ ժամանակ վերածում են խրոնիկ աղբավայրերի։

Զեյթուն վարչական շրջանում քաղաքապետը հետևել է երկաթգծի և գերեզմանատան հարակից տարածքի մաքրման աշխատանքներին, որին ներգրավված անհարժեշտ տեխնիկայով տարածքը մաքրվել է տարիներով կուտակված աղբից, հողային զանգվածից ու քարերից։

Շենգավիթ վարչական շրջանում, Կարմիր բլուրի հարակից տարածքը ևս մաքրվել է՝ վարչական շրջանի բնակիչների ներգրավմամբ։

«Շաբաթօրյակի շրջանակում նախատեսեցինք նաև ժամանակ առ ժամանակ խրոնիկ աղբավայրերի վերածվող տարածքների մաքրման աշխատանքները, ինչի ընթացքին հետևեցի անձամբ: Այդ մասով ավելի ինտենսիվ աշխատանքներ էին իրականացվում, որի արդյունքը ավելի տեսանելի է: Կարծում եմ բոլորը կհամաձայնեն, որ քաղաքը մաքուր պահելու պարտականությունը ոչ միայն քաղաքային իշխանություններինն է, այլ նաև բնակիչներինը։ Միայն այս կերպ է հնարավոր ունենալ իսկապես մաքուր քաղաք: Եվ օգտվելով առիթից ուզում են շնորհակալություն հայտնել բոլոր բնակիչներին, հասարակական կազմակերպություններին, պետական ու մասնավոր հիմնարկներին, ովքեր արձագանքեցին մեր կոչին ու թե այսօր և թե վաղը կմասնակցեն համաքաղաքային շաբաթօրյակին»,– նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Արաբկիր վարչական շրջանում Տարոն Մարգարյանն այցելել է Մամիկոնյանց 36/8 շենքի բակ, որը ներառված է 2013 թվականի բակային տարածքների բարեկարգման ծրագրում։ Ապօրինի ցանկապատներից ու աղբից մաքրվող ծառածածկ տարածքում բարեկարգման աշխատանքները մեկնարկելու են առաջիկա օրերին։ Ի դեպ, բնակիչներն իրենց ձեռքերով են քանդել անխնամ թողնված բոստանային տարածքի ցանկապատերը, որից հետո մասնակցել են այդտեղից կուտակված աղբի տեղափոխման աշխատանքներին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Դավթաշեն վարչական շրջանի կենտրոնական այգու վերջնամասի մաքրման աշխատանքներին, Ավան վարչական շրջանում՝ Գետառի հունի մաքրմանը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031