Լրահոս
Օրվա լրահոսը

32-ամյա աղջիկը կտրել է երակը, ժամանել է հրշեջ մեքենան

Մարտ 25,2013 22:27

                  Բուժքույրն ասում է, որ 2 անգամ աղջկան հարբած է  տեսել

 

Մարտի 24-ին իր  երակը կտրելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարել Տավուշի մարզի Բերդավան  գյուղի 32-ամյա բնակչուհի Ն.Ա.-ն: Նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն: Մարտի 25-ին աղջիկը զանգահարել է  911՝ Փրկարար  ծառայություն: Ահազանգի պատճառով  Բերդավան է  մեկնել հրշեջ մեքենա: Այդ մասին տեղեկացանք Նոյեմբերյանի Փրկարար ծառայությունից:  Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի «շտապ  օգնություն» ծառայությունից տեղեկացանք, որ  «շտապ օգնության»  բուժանձնակազմը մեկնել է  Բերդավան: Աղջիկը   ասել է, որ ինքը երակը կտրելուց հետո շատ արյուն է կորցրել:

«Շտապ օգնության» բուժքույրն «Առավոտի» թղթակցին ասաց, որ աղջիկն արյուն չէր կորցրել, ինքը  հանգստացնող  դեղ է  սրսկել նրան: Բերդավան են ժամանել նաեւ ոստիկանները, աղջիկը փորձել է  տան երկրորդ հարկից ցած նետվել, սակայն ոստիկանները կանխել են:  «Շտապ օգնության» բուժքույրն ասաց, որ  սիրունիկ  տեսքով այդ աղջկան ինքն  այցելել է երկու անգամ եւ երկու անգամ էլ նրան տեսել հարբած վիճակում: Այդ աղջիկը 1-2 ամիս առաջ էլ է ինքնասպանության փորձ  կատարել: Բերդավանի մեր աղբյուրները հայտնեցին, որ նա  հաշվառված չէ որպես հոգեկան հիվանդ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031