Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալ»-«Գալաթասարայ» հանդիպման հաշիվը բացելով՝ արքայական ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի գլխավոր ֆուտբոլային մրցաշարում իր խփած գոլերի թիվը հասցրեց 9-ի: Այդ գոլից հետո պորտուգալացին գլխավորեց Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուների մրցավազքի ցուցակը՝ իրենից մեկ գնդակով ետ թողնելով «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, ինչպես նաեւ «Գալաթասարայի» ֆուտբոլիստ Բուրակ Յըլմազին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































