Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Խաչիկյանի գործով 13 ամբաստանյալներից մեկը իրեն լրիվ մեղավոր ճանաչեց, մեկը՝ մասնակի

Ապրիլ 04,2013 15:13

xachikyanmexadroxԿենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստում այսօր Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով մեղադրողներ Հովհաննես Ենոքյանը, Ռոստոմ Դանիելյանը եւ Կարեն Հովհաննիսյանը  ավարտեցին  13 ամբաստանյալների  դեմ առաջադրված մեղադրանքով հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:  Ամբաստանյալներից Հովհաննես Հովհաննիսյանը (Արաբկիրի սոցապ ծառայության նախկին պետ) իրեն մասնակի մեղավոր ճանաչեց, իսկ  Ավան եւ Նոր Նորք սոցիալական ծառայության պետի տեղակալ Արթուր Սուքիասյանը ամբողջությամբ ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը: Մեղադրող Հովհաննես Ենոքյանը դատարանում հայտարարեց, որ «ամբաստանյալների անձամբ իրացրած գումարների չափը հնարավոր չէ եղել պարզել, իսկ խմբով այն կազմել է 48 մլն 979 հազար 781 դրամ:

Ամբաստանյալ  Համլետ Մարտիրոսյանը, որը եղել է Շենգավիթի սոցիալական ծառայության առաջատար մասնագետ, հայտարարեց, որ ինքը չէր կարող պաշտոնական կեղծիք անել, չուներ իրավունք ցուցակներ գրել կամ հանձնարարել:

Մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը հրապարակելուց հետո դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հետեւյալ կարգը՝ հարցաքննել վկաներին, ապա ապացույցները հետազոտել, վերջում լսել ամբաստանյալներին: Ի դեպ, այդ գործով վկա է անցնում 150 կենսաթոշակառու եւ կողմերի նախնական համաձայնությամբ՝  առաջիկա նիստերին կհրավիրվեն ըստ դատակոչված ցուցակի՝ առաջին 30-ը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 11-ին:

Հիշեցնենք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը մեղադրվում է կազմակերպված խմբի միջոցով կենսաթոշակառուների եւ հանգուցյալների ստորագրությունները կեղծելու միջոցով առանձնապես խոշոր չափի գումար պետբյուջեից եւ թոշակառուներից հափշտակելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930