Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում կստեղծվի նավթամթերքների մարքեթինգի և առաքման հայ-ռուսական ձեռնարկություն

Ապրիլ 04,2013 18:37 Share

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռոսնեֆտ» նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիարկությանը:

Կառավարության ղեկավարը ողջունել է «Ռոսնեֆտ» և «Օյլ տեխնո» ընկերությունների նախաձեռնությամբ Հայաստանում նավթամթերքների մարքեթինգի և առաքման բնագավառում համատեղ ձեռնարկություն ստեղծելու նախագիծը և նշել է, որ մեր երկիրը շահագրգռված է դրանում: «Ուրախ ենք նման լուրջ ներդրողի՝ հայկական շուկա մուտք գործելու կապակցությամբ, և կներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի ծրագիրը հաջողությամբ իրականացվի»,- ասել է վարչապետը:

Իգոր Սեչինի խոսքով՝ Հայաստանում նավթամթերնքների՝ ավիավառելիքի, բենզինի, դիզվառելիքի մատակարարման լուրջ ներուժ է առկա և իրենց համար մեծ պատիվ է այդ ուղղությամբ համագործակցության նման պլատֆորմ ստեղծելու հնարավորությունը:

Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ «Օյլ տեխնո» և «Ռոսնեֆտ» ընկերությունների միջև ստորագրվել է նավթամթերքների մարքեթինգի և առաքման բնագավառում համատեղ ձեռնարկություն ստեղծելու  նպատակով համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Այն ստորագրել են  «Օյլ տեխնո» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Ալավերդյանը և «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930