Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ Վրաստանի 2 ոլորտների համեմատություն

Ապրիլ 04,2013 19:53 Share

 Վրաստանում  ոռոգման ջուրն անհամեմատ էժան է

 

Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի (որը սահմանակից է Վրաստանին) բնակիչները «Առավոտի» թղթակցին  հայտնեցին, որ մեկ հեկտար  հողատարածքը սեզոնի ընթացքում  ինքնահոս ջրով ոռոգելու համար իրենք վճարումեն 55 հազար դրամ ջրի վարձ: Դեբեդի մյուս ափին  նույնքան հողատարածք ոռոգելու համար Վրաստանի բնակիչները վճարում են 15 լարի, այսինքն՝ մոտ 3750 դրամ: Ախալքալակի շրջանի  հայկական դպրոցներից մեկի տնօրենն ասաց, որ իրենց մոտ ուսուցչի դրույքը կազմում է  18 ժամ: Հայաստանում ուսուցչի  դրույքը կազմում  է  22 ժամ: Ջավախքի   այդ դպրոցի տնօրենի վկայությամբ՝ Վրաստանի  ուսուցիչները յուրաքանչյուր դասաժամի հաշվով, որպես աշխատավարձ, ամսական  ստանում են 15-20 դոլարին համարժեք լարի, դասղեկության համար՝  50 դոլարին համարժեք լարի:  Վրաստանում  հանրակրթական դպրոցի  տնօրենը ստանում է  500 դոլարին համաժեք ռոճիկ, վարչական աշխատանքից զատ, նրան  թույլատրվում է   շաբաթական 6  ժամ դասավանդել: Հայաստանում ուսուցիչների աշխատավարձը, կախված նրանց աշխատանքային ստաժից,  դասավանդած յուրաքանչյուր դասաժամի հաշվով 3500-4000 դրամ է, դասղեկության համար՝  8000-12000 դրամ: Ստացվում է ,որ Վրաստանի ուսուցիչները    հայ գործընկերների համեմատ  գրեթե կրկնակի անգամ   ավելի են վարձատրվում:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Բայց մեր ուսուցիչները մի անվիճելի առավելություն ունեն, նրանց մեծ մասը հանրապետական են, իսկ ոմանց էլ նույնիսկ վարչապետն է կուս. տոմս հանձնել հայրենի կրթօջախում, ինչպես ասում են՝ յուր ձեռամբ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930