Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրուշոն և Dorians-ը` առաջին անգամ նույն բեմում (ֆոտոշարք)

Ապրիլ 07,2013 00:26
PrevPhoto
NextPhoto

Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան  Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում Սիրուշոն և Dorians ռոք խումբը առաջին անգամ հանդես եկան համատեղ համերգով:

Համերգն ուղեկցվեց պարային և լուսային շոու ծրագրով, իսկ կատարողները հանդես եկան իրենց ծրագրերով: Ինչպես տեղեկացնում է համերգի կազմակերպիչ Deem Communications ընկերությունը, «Միասին մեկ բեմում» համերգային ծրագիրը համադրում  է  ռոք և փոփ ոճերը ինչպես նաև`ազգային մեղեդիների ռիթմերը:

Սիրուշոն, ով  բազմաթիվ ալբոմների հեղինակ է եւ  ելույթ է ունեցել հայաստանյան և միջազգային բեմերում, ներկայացրեց ինչպես հին ու սիրված, այնպես էլ նոր ստեղծագործությունները: Իսկ 2008 թվականին Հայաստանում կազմավորված Dorians ռոք խումբը մի քանի տարում կարողացել է մեծ հեղինակություն ձեռք բերել: Խմբի համար սա ևս մեկ առիթ էր` հայրենիքում երկրպագուներին բարձրարվեստ երաժշտություն ներկայացնելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930