Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանի հաղթաթղթերը

Ապրիլ 10,2013 22:32

  Կիեւի «Դինամոյի» նախկին հարձակվող Սերգեյ Ռեբրովը խոսել է Հենրիխ Մխիթարյանի խաղի բարձր արդյունավետության գաղտնիքների իր ընկալումների մասին:

«Հենրիխ Մխիթարյանի խփած գոլերի քանակը վկայում է նրա բարձր վարպետությունը, ինչը զարմանալի չէ «Շախտյորի» նման թիմում: Սակայն շատ մեծ նշանակություն ունի այն, թե ինչպես է Հենրիխը ներդաշնակվում Միրչա Լուչեսկուի թիմի սխեմայում: Որքան ես եմ հասկանում, Մխիթարյանի հաղթաթղթերն են նրա նպատակաուղղվածությունը մրցակցի դարպասին եւ դաշտում զբաղեցրած դիրքը: Երբ նա տուգանային հրապարակ սլանում է խորքից, ամեն պաշտպան չէ, որ կարող է հասնել նրան եւ «օդը փակել»: Առավել եւս, որ Հենրիխը իսկական հարձակվողին բնորոշ որակներ՝ գոլի զգացողություն, արագություն եւ հարված ունի: Կշարունակի՞ Մխիթարյանը նույն ոգով: Տեսնելով, թե ինչպես է աշխատում եւ վերաբերվում խաղին, համոզված եմ, որ նա դեռ առաջ կգնա: Ես հաջողություն եմ մաղթում Մխիթարյանին: Որքան էլ նա գոլ խփի այս մրցաշրջանում, դրանք բոլորն էլ վաստակած կլինեն», –  Ռեբրովին մեջբերում է КОМАНДА-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930