Լրահոս
Օրվա լրահոսը

4 ամենաանսպասելի բաները, որ երբևէ ընկել են երկնքից

Ապրիլ 11,2013 18:42

Բոլորս գիտենք, որ երկինքը կարող է մեզ շնորհել անձրև, ձյուն, ձյունախառն անձրև, «ընկնող աստղեր», բայց երբեմն երկնքից ընկնում են նաև այնպիսի բաներ, որ բացի զարմանքից այլ տպավորություն չեն կարող թողնել:

Հյուսիսային Կարոլինայի Չեստեր քաղաքում, կաթնային անձրևները սովորական բնույթ էին կրում: Բանն այն էր, որ քաղաքում գտնվում էր «Cremora» սուրճի համար չորացրած կրեմ արտադրող գործարան, որի հաճախակի արտանետման հետևանքով արհեստական կրեմը միաձուլվում էր ամպերին ու տեղում էր «կաթնային անձրև»:

2 (11)

 

Անձրև՝ գոլֆի գնդակներից: Նմանատիպ անձրևը կարող է իբրև օրհնություն ընկալվել գոլֆի սիրահարների համար, բայց իրականում ԱՄՆ-ի քաղաքներից մեկում տեղի ունեցած տորնադոյի պատճառով գոլֆի համար նախատեսված խաղադաշտից գնդակները խառնվեցին տորնադոյին և որոշ ժամանակ հետո երկնքից տեղացին գոլֆի գնդակներ:3 (9)

Ճապոնացի մի քանի երիտասարդներ գետում նավարկելով զբաղվում էին ձնկնորսությամբ, երբ հանկարծ ուղիղ իրենց նավի վրա երկնքից կով ընկավ: Ճապոնացիների պատմությանը ոչ ոք չէր հավատում, մինչև որ ВВС-ի ռուսական բաժինը հաղորդեց, որ կովը ընկել է իրենց ուղղաթիռից այն ժամանակ, երբ վերջիններս զբաղված էին իրենց հերթական հաղորդաշարի պատրաստմամբ:

4 (8)

 

Երևի բոլորս էլ երազել ենք, որ երկնքից փող թափվի, իսկ իրականում նմանատիպ երևույթ տեղի է ունեցել: Այդ բախտին արժանացել են ֆրանսիական Բուրժե քաղաքի և Չիկագոյի բնակիչները:

5 (5)

 

Բրազիլիայի Santo Antônio da Platina քաղաքի բնակիչ Էրիկ Ռեյսը կարողացել է տեսախցիկով ֆիքսել այն պահը, երբ երկնքից կարիճներ են ընկնում: Հետագայում պարզվեց, որ դրանք Anelosimus Eximius ցեղատեսակին պատկանող կարիճներ են, որոնք բնակվում են ծառերի վրա և խառնվելով քամուն թափվել են երկնքից:

 6 (4)

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930