Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրաշոկի օգտագործմամբ Արաբկիր վարչական շրջանում հարձակման է ենթարկվել Ազգային ժողովի պատգամավորի որդին

Ապրիլ 14,2013 22:14

Այսօր՝ ապրիլի 14-ին, գիշերը 02։30-ի սահմաններում ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 5 դիմակավորված անձինք էլեկտրաշոկով Գայդար փողոցի 10 շենքում՝ վերելակի մոտ, հարձակվել են 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, մի քանի անգամ էլեկտրահարել են, այնուհետև նրա մոտից հափշատեկել են բջջային հեռախոս և տան բանալիները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տականքները իրենց հանցագործությունը ավարտին չեն հասցրել միայն այն պատճառով, որ մուտքում աղմուկի ձայնը լսելով, հարևանը լույսը վառել է, ու դիմակավորված ստահակները դիմել են փախուստի։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հ. Ախոյանը Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանի որդին է, ով սովորում է Հայաստանի Ճարտարապետագիտական համալսարանի 3-րդ կուրսում և տուն էր վերադառնում հարսանիքից։ Բարեբախտաբար, նրա կյանքին և առողջությանը լուրջ վտանգ չի սպառնում։

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Հայկի դրամապանակը, որը հանցագործները չեն կարողացել տանել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930