Լրահոս
Օրվա լրահոսը

Մինսկի խո՞ւմբն է կանխում ղարաբաղաադրբեջանական նոր բախումը

Ապրիլ 15,2013 13:29

Գեներալները քնած էին բանակի թեմայով քննարկման ժամանակ

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները պասիվացել, և խնդրեց գնահատել Ադրբեջանից պարբերաբար հնչող ռազմական հայտարարությունները. Այսօր խորհրդարանում «Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս հարցը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինին ուղղեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Մինսկի խմբի գործունեությունը չի մտնում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության մեջ, պատգամավորին ի պատասխան այսպես հակադարձեց Անդրեյ Սոկոլովը`հավելելով, որ չի կիսում պատգամավորի այդ կարծիքը, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում վերջին շրջանում Մինսկի խումբը ակտիվ չէ: «Ճիշտ է, Կազանի և Սոչիի հանդիպումների նման հանդիպումներ չեն եղել, բայց Մինսկի խմբի հանդիպումները հակամարտող կողմերի միջև պարբերաբար տեղի են ունենում: Մինսկի խմբի աշխատանքի շնորհիվ է, որ մինչև հիմա զինված հակամարտություն չի եղել, և դուք դա լավ գիտեք»,- ասաց Անդրեյ Սորոկինը: Վերջինս շրջանցեց ադրբեջանական կողմի հռետորաբանությանը վերաբերվող հարցը:
Ի դեպ, մինչ իր հարցը հնչեցնելը, Շիրակ Թորոսյանն իր կարծիքը բարձրաձայնեց, որն ըստ էության ձոն էր ՀՀ զինված ուժերին եւ նրա ղեկավարությանը: Լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը նստած տեղից նկատեց. «Սխալ տեղ է աշխատում, պետք է պոետ աշխատեր»:
Ի դեպ, քննարկվող թեմային համահունչ, մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր`Շուշան Պետրոսյանն էլ «կամուֆլյաժ» կոստյում էր հագել: Մեր հարցին`հատուկ այս առիթո՞վ եք այդպես հագնվել, պատգամավորը ժպտաց ու ասաց. «Այո, լավ չի՞»:

Քննարկման ողջ ընթացքում քննարկմանը մասնակցելու նպատակով հրավիրված ՀՀ ԶՈՒ գեներալները ննջում էին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930