Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմագենդերային քաղաքականությունը կնպաստի՞ զորակոչից խուսափելուն (Տեսանյութ)

Ապրիլ 18,2013 18:15

Մի անեկդոտ կա. եվրոպացուն հարցնում ես՝ ի՞նչ ես ունեցել, պատասխանում է` չգիտեմ, կմեծանա կորոշի: Այսօր Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճի մամուլի սրահում մի խումբ մտավորականներ, մտահոգություն հայտնեցին, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մշակված «Խտրականության դեմ» ՀՀ օրենքի նախագիծը, որտեղ սեռը տարանջատվել է գենդերից, կործանարար հետեւանքներ է ունենալու մեր երկրի համար:

Ըստ «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի անդամ աստվածաբանության դոկտոր Սամվել Նավոյանի, պատրաստվող նախագիծը աջակցելու է համասեռականների տարածմանը: Աստվածաբանության դոկտորը համոզված է, որ «Բազմագենդերային գաղափարախոսության մուտքը Հայաստան մեր ազգային արժեհամակարգի դեմ ուղղված կործանարար վտանգ է»: Նրա ներկայացմամբ, 2010 թվականին ավստրալյական անձնագրերում նշվում է նաեւ «իքս» սեռը. «Բազմագենդերային քաղաքականությունը, եթե շարունակվի, գենդերային տարատեսակների թիվը կաճի՝ ընդգրկելով մարդկության պատմության մեջ բոլոր տարօրինակությունները` մանկապիղծների, դիակասերների եւ այլն»:
«Ո՞ւր է տանում այս դավադիր ծրագիրը»,-միջոցառման ընթացքում ժամանակ առ ժամանակ այսպիսի հռետորական հարց էին հնչեցնում մասնակիցները: Քաղաքագետ-իրավաբան Էդիկ Մամիկոնյանի ներկայացմամբ, արդեն պարզ է, թե ինչպիսի հետեւանքներ կունանա այս օրենքը. «Տղաները, որոնք չեն ուզում գնալ բանակ, իրենց կհռչակեն, որ իրենց գենդերն այն չէ եւ կհրաժարվեն ծառայությունից` կուզենան օգտվել իրենց գենդերի իրավունքից»:

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանի խոսքերով, «Թեեւ այդպիսի անձանց  քանակը չի գերազանցում հասարակության 5-7 տոկոսը, այնուամենայնիվ նրանք լուրջ վտանգ են ներկայացնում»:  Ըստ նրա, հայկական մշակույթն անհամատեղելի է այդպիսի օրենքի հետ. «Այդպիսի օրենքով հարվածի տակ է վերցվում ընտանիքը, տարասեռ ընտանիք` երկու տղամարդ ձեռք ձեռքի բռնած եւ երկու կին ձեռք ձեռքի բռնած: Սա վտանգավոր է հայ ժողովրդի համար: Պատմության ընթացքում հայ ժողովրդին պահպանել է հայ ընտանիքը»:

Միջոցառման մասնակից Տեր-Եղիշե Վարդապետը առաջարկեց հազարամյակներով եկած դատաստանագրքերից հանել ընտանիքի բարոյական նորմերին վերաբերող հատվածները եւ վերատպել` դրանք վերակենդանացնելով:

ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը ասաց, որ գաղափարապես դեմ է այս օրենքի նախագծին, հատկապես, որ դրա համար չկա հանրային, քաղաքական եւ սոցիալական պատվեր: Լ. Գալստյանի մեկնաբանությունները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930