Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն կարծում է, թե կենսաչափական անձնագրի վրա հնարավո՞ր չէ կնիք դնել

Մայիս 05,2013 16:04 Share

Լրագրող Ռուզան Խաչատրյանը «Ֆեյսբուքի» իր էջում այսօր գրել է. «Աբսուրդ չի՞։ Հայաստանի Հանրապետության տված օրինական, վավերական անձնագիրս ինձ զրկեց ընտրական իրավունքից, որովհետև կենսաչափական է, իսկ հասցես նշված է չիփի մեջ, որը կարդալու հնարավորություն հանձնաժողովները չունեն։ Մի հատ չնայեցին էլ, որ չիփից դուրս՝ անձնագրիս բաց տվյալները ( անուն, ազգանուն, ծննդյան թիվ, ամիս, տարի), իրենց առջև դրված ընտրացուցակների տվյալներիս մեկը-մեկին համապատասխանում են։ Չգիտեմ՝ հոգեբույժներն ինչ կասեին, ես կասեի՝ ընտրակեղծիքից վախի սևեռուն գաղափար»:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ի՞նչու ընտրողներին հնարավորություն չի տրվել  Հայաստանի Հանրապետության կողմից տրված օրինական, վավերական կենսաչափական անձնագրով մասնակցել ընտրությանը, չէ որ դրանց վրա եւս երեւում են անձնագրի բաց տվյալները` անուն, ազգանուն, ծննդյան թիվ, ամիս, տարի, ինչը եւ համապատասխանում է հանձնաժողովի առջեւ դրված ընտրացուցակների տվյալներին` ասաց. «Կենսաչափական անձնագիր ունեցողները պահել են նաեւ իրենց նախկին անձնագրերը, դա  ընտրական իրավունքը իրացնելու համար է: Պետք է նախկին անձնագրով մասնակցեին ընտրությանը: Կենսաչափական անձնագրի վրա հնարավոր չէ կնիք դնել»:

Ռուզան Խաչատրյանն այս առնչությամբ փոխանցեց Aravot.am-ին. «Կենսաչափական անձնագրի վրա կնիք դնել հնարավոր է. ովքեր տեղյակ չեն, բացատրեմ՝ դա սովորական անձնագրին նման, թերթիկներով անձնագիր է։ Պարզապես քաղաքացու հասցեն՝ անձնական, կենսաբանական մյուս տվյալների հետ՝ նրան կցված չիփի մեջ է, ինչը հնարավոր է կարդալ հատուկ սարքերի միջոցով։ Բաց՝ տպագիր վիճակում են (սովորական անձնագրի նման) քաղաքացու անուն, ազգանուն, հայրանունը՝ երկու լեզվով, ծննդյան թիվը, օրը, ամիսը և թե երբ, ում կողմից է տրված ու ինչքան է վավերական։ Դրոշմակնիք հնարավոր չէ դնել նույնականացման քարտի վրա, որը պլաստիկե քարտ է։ Դա էլ ունեմ, բայց մտքովս չի անցել դրանով գնալ ընտրության։
Իսկ հին անձնագրի ժամկետը եթե լրացած է, և մարդն ունի նոր՝ կենսաչափական անձնագիր, նրան զրկու՞մ են ընտրական իրավունքից։

Ի դեպ, լուսանկար էլ ունի կենսաչափական անձնագիրը, որը նույնպես բաց-բաց է, ոչ թե չիփի մեջ»

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031