Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի անդամները խախտում են արձանագրում, «Ժառանգության» հանձնաժողովականը հերքում է

Մայիս 05,2013 16:22
Norik-Gevorgyan

Նորիկ Գեւորգյան

Աջափնյակի 6/04 ընտրատեղամասում ահազանգ կար, որ ընտրողը եկել է քվեարկության եւ տեսել է, որ իր փոխարեն արդեն ընտրել են: Այդ հանձնաժողովի նախագահը՝ Աննա Կարապետյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ոչ մի խախտում չի արձանագրվել. «Ժամը 14-ի դրությամբ 1807 ընտրողից 800-ն արդեն քվեարկել են»: Մեր դիտարկմանը, որ մեր տեղեկություններով՝ այս տեղամասում ուրիշի փոխարեն քվեարկություն է եղել՝ նա հերքեց. «Նման բան չի եղել»:

ՀՅԴ-ի վստահված անձը՝ Նորիկ Գեւորգյանը  մեզ հետ զրույցում վստահեցրեց հակառակը, որ եղել է նման դեպք առավոտյան. «Մի տղամարդ եկավ ընտրության, տեսավ քվեարկել են իր փոխարեն»:

ՀԱԿ-ի վստահված անձը նույնպես փաստեց, որ իսկապես մեկը եկել էր, տեսավ իր փոխարեն քվեարկել են, աղմուկ բարձրացրեց ու գնաց: Նա ասաց, որ ընտրողի անուն-ազգանունը չեն արձանագրել:

Ուշագրավ էր, որ չնայած ընդդմադիրների վստահված անձինք խախտումն արձանագրել էին, բայց այդ տեղամասի «Ժառանգության» անդամը՝ Նաիրա Հովհաննիսյանը (լուսանկարում) նույնպես հերքեց, որ նման բան է եղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031