Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները

Հուլիս 06,2026 14:02 Share

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի համանախագահությամբ և շահագրգիռ պետական մարմինների բարձրաստիճան մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստան–Եվրոպական միության արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 15-րդ նիստը։
Նիստի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները՝ գնահատելով արձանագրված առաջընթացը և նախանշելով հետագա համագործակցության առաջնահերթությունները։

Մասնավորապես, ներկայացվել են դատական և իրավական, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների ընթացքը, դատական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, կոռուպցիայի դեմ պայքարի և միջազգային հանձնառությունների կատարման շրջանակում արձանագրված առաջընթացը։ Առանձին քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխանեցման, անկախ վերահսկող մարմնի ստեղծման, ինչպես նաև տվյալների պաշտպանության իրավական շրջանակի կատարելագործման համատեքստում։

Անդրադարձ է կատարվել Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության գործողությունների ծրագրի (VLAP) իրականացման ընթացքին, ներկայացվել են իրականացվող բարեփոխումները փաստաթղթերի անվտանգության, միգրացիայի և սահմանների կառավարման, հիմնարար իրավունքների պաշտպանության և Եվրոպական միության չափանիշներին համապատասխանեցման ուղղություններով, ինչպես նաև քննարկվել են արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հիշեցնենք, որ ենթակոմիտեն գործում է 2009 թվականից, իսկ նիստերը պարբերաբար անցկացվում են Երևանում և Բրյուսելում։

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031