Aravot.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում ընտրությունների ընթացքը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՀՀԿ-ի հասցեին այլ ուժերի կողմից բազում մեղադրանքներ են ներկայացվում ընտրակաշառք բաժանելու և ընտրակեղծիքների դիմելու վերաբերյալ: Նա պատասխանեց. «Բոլոր ընտրություններում էլ մեզ փորձել են մեղադրել անօրինական գործողությունների համար: Այնքանով, որքանով հետևել եմ ընտրություններին, մասնավորապես եղել եմ Աջափնյակ վարչական շրջանում, ընտրությունները հանգիստ մթնոլորտում են անցել: Շփվելով հասարակության հետ՝ կարող եմ ասել, որ մարդիկ այս ընտրությունները գնահատում են հանգիստ, լավ կազմակերպված, լիիրավ բոլոր ընտրողների համար, հավասար պայմաններում:
Ինչ վերաբերում է մամուլում արձանագրված ընտրախախտումներին, ապա դրանք յուրաքանչյուրը պարզելու խնդիր ունեն, և վստահ եմ, որ ինչպես նախորդ ընտրություններում, այս անգամ էլ դրանք պարզելուց հետո ակնհայտ կլինի, որ դրանք փուչիկ են և դիտավորություն՝ ստվերելու այս ընտրությունները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































Հերթական բարձր կազմակերպված,՝ ազգակործանություն կամ,՝ Հայկական բջություն: