Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ծառուկյանը հրավիրել է երեք նախագահներին

Մայիս 13,2013 22:44

Վաղը՝ մայիսի 14-ին, ժամը 15:00-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի կունենա Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը, եւ նաեւ նորակառույց եկեղեցում կամփոփվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սբ Հովհաննես Մկրտչի մասունքը:

Եկեղեցու բացմանը Գագիկ Ծառուկյանը հրավիրել է ՀՀ երեք նախագահներին էլ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւՍերժ Սարգսյանին,  ԳԱԼԱ-ին փոխանցել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը: Եվ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակն է լռում՝ նախագահը մասնակցելո՞ւ է միջոցառմանը, թե՞ ոչ:

«Երեք նախագահներին էլ մասնակցության հրավերներ ուղարկվել է: Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունը արդեն իսկ հայտարարություն տարածել է, որ նախագահը մասնակցելու է, երկրորդ նախագահի մամուլի խոսնակ Վ. Սողոմոնյանը ասել է, որ նախագահը հավանաբար կմասնակցի, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանից մասնակցության մասին տեղեկատվություն ես առայժմ չունեմ»,- ասել է Իվետա Տոնոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ամոթ կլինի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցի ավազակների խնջույքին:
    Իսկ անբարոյական մարդիք, եթե տարին հազար եկեղեցի կառուցեն, դրանից ոչիչնչ չի փոխվի, այդ
    եկեղեցիներում դուռ բացող չի լինի,՝ դատարկվող երկրում:

  2. Spartak says:

    Լա~վ, էլի՛…Մի քիչ այլ կերպ մոտեցեք նման երևույթներին:Եկեղեցին մի ընտանիքի համար չէ, դարերի խորքն է գնալու, և գծուծ մտքերն էլ պատմության փոշու տակ են մնալու…

  3. Կարեվոր է,որ մասնակցեն,եթե երես առ երես բան ասելու համարձակությո ւն եվ քաջուրյուն ունեն;

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031