Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշում «Եհովայի վկաներն» են պայքարում կոռուպցիայի դեմ

Մայիս 17,2013 17:33

«Եհովայի վկաներ» կրոնական ուղղության ներկայացուցիչները Տավուշի մարզկենտրոն Իջեւանում շրջում են տնետուն եւ մարդկանց բաժանում իրենց կրոնական ուղղության «Դիտարան» հանդեսի 2012թ. թողարկման օրինակները: Հայերեն լեզվով տպագրված հանդեսի այդ թողարկումն ամբողջությամբ նվիրված է կոռուպցիային: Թողարկման գլխավոր նյութը վերնագրված է՝ «Կոռոպցիան երբեւէ վերջ կգտնի՞» : Ամսագրի մյուս էջերում տեղ են գտել «Ինչո՞ւ է կոռուպցիան շարունակում գոյատեւել» վերնագրով տեղեկատվություն եւ կոռուպցիայի մասին այլ նյութեր:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Բա հո՝ Հայ Առաքելական եկեղեցին չի պայքարելու կոռուպցիայի դեմ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031