Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Արմավիրում կտեղադրվեն նոր հակակարկտային կայաններ

Մայիս 23,2013 10:13

Մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շտապել է Արմավիրի մարզ` տեղում ամփոփելու օրեր առաջ տեղի ունեցած կարկտահարությունից պատճառված վնասներն ու դրանց վերացման ուղղությամբ կառավարության քայլերը։

Կառավարության ղեկավարը նախ այցելել է Արշալույս գյուղի մերձակայքում գտնվող հակակարկտային կայան: Վարչապետը ՀՀ ԱԻ նախարարության մասնագետներին փոխանցել է գյուղացիների մտահոգությունը, որ կարկտի օրը կայանները չեն աշխատել, և դրանք արդյունավետ չեն։ ԱԻՆ մասնագետները Տիգրան Սարգսյանին հավաստիացրել են, որ դրանք արդյունավետ են։ Սակայն մարզում կան կայաններ, որոնք չեն գործել կարկտի օրը, քանի որ դրանք համայնքային սեփականություն են և միացված չեն ընդհանուր համակարգին:

 

Վարչապետը հանձնարարել է Արմավիրի մարզպետին անհապաղ միջոցներ ձեռնարկել համայնքային կայաններն ԱԻ նախարարության շահագործմանը հանձնելու համար, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն։

Վարչապետ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ։ Խորհրդակցության ավարտին Տիգրան Սարգսյանն առավել անապահով գյուղատնտեսների հետ անհատական կարգով քննարկել է վերջիններիս խնդիրները և խոստացել, որ դրանց լուծման ուղղությամբ գործողությունները կլինեն իր անձնական ուշադրության ներքո:

Ուշ երեկոյան ավարտված խորհրդակցության արդյունքում որոշվել է.
• կարկտից տուժած 46 համայնքների բնակիչները հողահարկ չեն վճարի, իսկ մասնակի տուժած համայնքների դեպքում՝ հողահարկի 50 տոկոսը կվճարի պետությունը.
• նույն սկզբունքը կգործի նաև ջրի վարձավճարի դեպքում.
• գյուղացիներին տրամադրվելու է սերմնացու, պարարտանյութ և դիզվառելիք.
• յուրաքանդյուր գյուղացու նկատմամբ ցուցաբերվելու է անհատական մոտեցում, վարկեր վերցրած գյուղացիների վարկերի և դրանց տոկոսադրույքների մարումն ըստ անհրաժեշտության և իրավիճակի սառեցվելու է որոշակի ժամկետով.
• գյուղացիների դոլարային վարկերը կփոխարինվեն դրամայինի՝ պետության սուբսիդավորմամբ.
• վարչապետի հանձնարարականով մարզի բոլոր գյուղերում կտեղադրվեն հակակարկտային կայաններ և դրանք կղեկավարվեն մեկ կենտրոնից.
• վարչապետի հանձնարարականով սոցիալական հատկապես սուր խնդիրներ ունեցող գյուղացիներին կտրվի դրամական միանվագ օգնություն:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031