Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Հաղորդում խմբակային հանցագործության մասին

Մայիս 25,2013 10:24 Share

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում հոդված կա՝ «իմանալ- չհայտնելու» հատկանիշներով: Այդ հոդվածով մեղադրվում են այն հանցագործները, ովքեր տեղյակ լինելով ապօրինության մասին, միտումնավոր՝ շահադիտական կամ այլ նպատակներով, այդ մասին չեն հայտնում իրավապահ մարմիններին: Երեկ հայտնի դարձավ, որ գրեթե նույն կերպ են վարվել նաև ՀՀ իշխանությունները՝ քաղաքացիների նկատմամբ: Պարզվում է, գազի սակագինը թանկացել է այս տարվա ապրիլի 1-ից, մինչդեռ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը սակագնի բարձրացման մասին հայտ է ներկայացրել միայն մայիսի 14-ին:

Այսինքն՝ իշխանությունները («ՀայՌուսգազարդի» հայտը, տվյալ դեպքում, ընդամենը ձևականություն է) ուղիղ մեկուկես ամիս հանրությունից գաղտնի են պահել այն իրադարձությունը, որն իր նշանակությամբ լայն իմաստով հավասարազոր է հանցագործության:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել