Լրահոս
Օրվա լրահոսը

Northampton Chronicle. Հայ արվեստագետների խմբի աշխատանքը՝ Անգլիայում

Հունիս 05,2013 22:34

Պատմության ընթացքում արվեստագետները հաճախ են դեմ դուրս եկել քաղաքական ուժերին և կտավի, վրձնի կամ տեսախցիկի միջոցով պայքարել ազատության համար: Գրում է «Նորթհեմթոն քրոնիքալ» պարբերականն՝ անդրադառնալով հայ արվեստագետների «Արտ Լաբարատորիա» խմբի «քաղաքական կենացներ» ցուցահանդեսին, որը մայիսի 16-ից ցուցադրվում է Անգլիայի Նորթհեմթոն քաղաքում և կտևի մինչև հունիսի 30-ը:

«Քաղաքական կենացներ» աշխատանքը կազմված է լուսանկարներից, ֆիլմերից, գրաֆիտիներից, ինստալացիաներից և փաստագրություններից, որով արվեստագետները ուշադրություն են հրավիրում Հայաստանի, Էստոնիայի, Բելառուսի և Ֆինլանդիայի քաղաքական իրադրությանը: Գործն արվել է «Արտ Լաբորատորիա»-ի և արվեստագետներ Ֆլավիա Մյուլլեր Մեդեիրոսի և Քրիստինա Նորմանի համատեղ ուժերով:

«Այս բոլոր արվեստագետներն աշխատում են կոնկրետ քաղաքական իրավիճակներում: «Արտ Լաբարատորիա»-ն արվեստի միջոցով իր բողոքն է ներկայացնում Հայաստանի կառավարության արգելքներին: Կառավարությունը կարող է փակել ցուցահանդեսը, եթե այն նրանց համար ծայրահեղական թվա, այնպես որ միշտ չէ, որ այս տղաները կարող են իրենց գործերը ցուցադրել պատկերասրահներում», – ասել է «Էն Էն»-ի գեղարվեստական ղեկավար Քեթրին Համելրուկն, – «Այնպես որ նրանք գրաֆիտիներ են անում փողոցներում, պերֆորմանսներ և ակցիաներ են իրականցնում: Ես նրանց հանդիպել եմ երկու տարի առաջ ու նրանք իմ մտքից դուրս չեն գալիս»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930