Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Հունիս 06,2013 10:30 Share

Ըստ shamshyan.com- ի, հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում «Opel Vectra» մակնիշի՝ 31 ՍՕ 779 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 130 մետր շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները դաշտի մեջ՝ ավտոմեքենայից դուրս, հայտնաբերել են մեկ մահացածի և մեկ վիրավորի, ովքեր տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն: Փրկարարների աշխատանքները ղեկավարում են Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Թովմաս Հովհաննիսյանը և հրամանատարի տեղակալ Աղասի Հովհաննիսյանը: Ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանի, վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ոստիկանութան Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Հովհաննես Արեստակեսյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Արման Կարապետյանը: Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Մասիսի օպերատիվ քննչական խումբը, որի աշխատանքները ղեկավարում էր քննիչ Ա. Կարապետյանը, պարզել են, որ ավտոմեքենան վարել է Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ 46-ամյա Վիլիկ Մարգարյանը, ով ծայրահեղ ծանր վիճակում Մասիսի հիվանդանոցից տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ մահացածը՝ ուղևոր Արտաշատ քաղաքի Սպանդարյան փողոցի բնակիչ 37-ամյա Տիգրան Վարդանյանն էր:

  • Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930