Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսինները մեղադրվում են գիշերով 4-ական կգ նարինջ եւ նուռ, 8 կգ մանդարին, 7 կգ խնձոր գողանալու մեջ

Հունիս 06,2013 14:10

Նրանց սպառնում է  4-8 տարի ազատազրկում

 Լոռու մարզի Մեղվահովիտ գյուղի բնակիչներ, 1988թ. ծնված Ռադիկ Ծատուրովին եւ նրա կնոջը՝ 1991թ. ծնված Անի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ամուսիններով  նախնական համաձայնության գալով, տեղյակ լինելով, որ համագյուղացի Կարինե Էմինյանը եւ  նրա ընտանիքի անդամները բացակայում են տնից, 2013թ. հունվարի 13-ին, ժամը 20-անց 30-ից մինչեւ ժամը 21-ն ընկած ժամանակահատվածում օգտվելով Կարինե Էմինյանի տան լուսամուտի ապակին ջարդված եւ փեղկը բաց լինելու հանգամանքից՝ ապօրինի մուտք են գործել այդ տուն եւ այնտեղից գողացել  4 կգ նարինջ, 4 կգ նուռ, 8 կգ մանդարին, 7 կգ խնձոր եւ այլ սննդամթերք՝ ընդհանուր 66 հազար 925 դրամ արժողությամբ:  Ռադիկ Ծատուրովը նախկինում մեկ անգամ դատված է: Նրա եւ Անի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրանց երկուսին  էլ մեղադրանք  է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով («Գողությունը, որ կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով»): Սույն հոդվածը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Այս քրեական գործով հերթական դատական նիստը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է  այսօր` հունիսի 6-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930