Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ աշխատանքի ու սոցիալական ծառայության 12 աշխատակիցների գործով այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իավասության դատարան չբերվեց ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանը:
Դատարանը մինչ կստանար նրան բուժօգնություն ցույց տալու արդյունքների մասին ինֆորմացիա, կես ժամ ընդմիջում հայտարարեց:
Ընդմիջումից հետո նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալին տրվել է դեղորայք, եւ բժիշկների հավաստմամբ, դեղորայքի ազդեցությունից հետո պարզ կդառնա նրա հետագա մասնակցությունը դատական նիստին:
Եվ քանի որ անորոշ էր, թե ամբաստանյալի վիճակը երբ կճշտվի, դատական նիստը հեռտաձգվեց եւ նշանակվեց հունիսի 13-ին:
Կարդացեք նաև
Ի դեպ, դատավորը հայտնեց, որ դատարանը կդիմի քրեակատարողական հիմնարկ, իմանալու, թե անձի առողջական վիճակն ինչպիսին է:
Դատական նիստերի դահլիճում էլ Վազգեն Խաչիկյանի պաշտպանը՝ Ժորա Վարոսյանը իր պաշտպանյալին տրամադրեց մի տրցակ թերթեր:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

















































