Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոնի Դեփը խոստովանել է, որ կուրանում է

Հունիս 20,2013 17:00

Ճանաչված հոլիվուդյան դերասան, «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմերի գլխավոր դերակատար Ջոնի Դեփը խոստավանել է, որ մի աչքն ընդհանրապես չի տեսնում, մյուս աչքի տեսողության հետ կապված խնդիրներ նույնպես ունի: Աշխարհահռչակ դերասանը խոստովանել է՝ նա կարճատես է : Այս մասին հայտնում է  www.dni.ru-ն՝ վկայակոչելով rbc.ru-ն: «Ամեն ինչ շատ, շատ «մշուշոտ» եմ տեսնում: Ես երբեք էլ լավ տեսողություն չեմ ունեցել»,- ասել է Ջոնի Դեփը:

Հենց այդ պատճոռով 50-ամյա դերասանը չի կարողանում բաժանվել իր օպտիկական ակնոցից եւ լինզաներից: Ջոնի Դեփը պատմել է, որ վատ տեսողության պատճառով դժվարություններ է ունենում աշխատանքի ժամանակ: Օրինակ՝ եթե նա մարմնավորում է ակնոց չկրող հերոսի,  հազիվ է կարողանում տեսնել իր դեմքից մի քանի սանտիմետր հեռավորության վրա:

Բացի այդ, դերասանը նաեւ խոստովանել է, որ համարյա ամեն օր մտածում է Հոլիվուդը թողնելու մասին, բայց ոչ հիմա, այլ ոչ հեռու ապագայում: «Ես կարծում եմ՝ քանի որ ես դեռ ունեմ հնարավորություն, ցանկություն, արարելու կայծ, որպեսզի անեմ այն, ինչ հիմա անում եմ,  ես պետք է զբաղվեմ դրանով»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Ջոնի Դեփի այս անկեղծ հայտարարություններին նախորդել է նաեւ նրա նախկին սիրեցյալ՝ Վանեսա Պարադիի անկեղծ հարցազրույցը, որտեղ հայտնի երգչուհին խոսել է իր եւ Ջոնի Դեփի հարաբերությունների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930