Լրահոս
Օրվա լրահոսը

«Տոյոտան» շրջվել է ձորը

Հունիս 22,2013 23:11

Հունիսի 22-ին, ժամը 20:54-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ նախարարության, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի 30 ԼՏ 488 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ս. Մանուկյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ շրջվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1982 թ. ծնված Ս. Մանուկյանը, 1961 թ. ծնված Վ. եւ 1989 թ. ծնված Վ. Ավետիսյանները հոսպիտալացվել են Վարդենիս քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարաներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930