Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կանգնած չէ «կամ-կամ»-ի առջեւ

Հունիս 29,2013 10:09

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Հայոց աշխարհ» թերթի հետ զրույցում ասել է. «Բազմիցս ասել եմ, այսօր էլ այն կարծիքին եմ, որ Հայաստանը կանգնած չէ ընտրության՝ «կամ-կամ»-ի առջեւ։ Գերտերությունների կողմից «պարտադրված» այդ երկընտրանքի հետ կապված նյարդային իրավիճակն ավելի շատ գոյություն ունի Հայաստանի հանրային, տեղեկատվական դաշտում, ինչը ինձ համար ուղղակի անհասկանալի է։

Այդ տրամադրություններն ինչ-որ ձեւով փոխանցվում են նաեւ եվրոպական երկրներ, եւ Լեհաստանի նախագահի հայտարարությունը, եթե լրագրողները ճիշտ են վերարտադրել այդ հայտարարությունը, դրա ուղղակի ապացույցն է։ Ինչպես 10 տարի առաջ, այնպես էլ մոտակա 10, 20 տարիներին կոմպլեմենտարիզմը եղել է եւ լինելու է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնասյուներից մեկը։ Եվ դա նորմալ է՝ երկիրը պետք է առաջնորդվի իր շահերով, ոչ թե դառնա այս կամ այն ուժի կցորդը՝ ոչ թե ռուսամետ, ամերիկամետ, թրքամետ կամ իրանամետ, այլ հայամետ քաղաքականություն վարի, այնքանով, որքանով դա հնարավոր է»։

 

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ «Հայոց աշխարհ» 

Հոդվածն ամբողջությամբ` «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գնահատական says:

    Այս մարդու մասնագիտությունը ոչ թե քաղաքա-ԳԵՏ-ը այլ ռուսա-ՄԵՏ-ն է:
    Ճիշտ կլիներ որ իր հայերեն չիմացող, ռուսախոս շեֆի հետ, տեղափոխվեր Ռուսաստան և այնտեղ զբաղվեր իր ռուսա-ՄԵՏ-ությամբ:

    Այդպես իրենց համար էլ լավ կլիներ՝ հոդվածների փողերը կանխիկ կստանային փոխանցման փոխարեն:

    Bye …

  2. Ազգ says:

    Գնահատականը հաստատում եմ՝ սա ու իր շեֆը Ռուսի ամեն ասածին այո-այո ասող են՝ վճարովի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930