Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Չախալյանի եղբորը բերման են ենթարկել ավտոմատավորները

Հունիս 29,2013 16:42

Վրաստանի իրավապահները բերման են ենթարկել ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբորը՝ Արմեն Չախալյանին: Այս մասին Gerogia Online լրատվական գործակալությանը հայտնել է Ախալքալաքի բնակիչներից մեկը:

Epress.am-ը տեղեկացնում է, որ Արմեն Չախալյանը մեղադրվում է երեկ Նինոծմինդայում անկարգությունների կազմակերպան մեջ: Թե ինչի հետ են կապված անկարգությունները, հայտնի չէ:

Ախալքալաքի բնակիչը նշել է, որ բերման ենթարկելուն մասնակցել են Նինոծմինդայի, Ախալքալաքի ոստիկանությունն ու հատուկ նշանակության ծառայությունը՝ դիմակներով և ավտոմատներով:

Ներկա պահին տեղի ունեցածի մասին պաշտոնական տվյալներ չկան:

Վահագն Չախալյանը ձերբակալվել էր 2008 թվականին, իսկ մեկ տարի անց դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ապօրինի զենք կրելու և խուլիգանության համար: Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև վրաստանյան հայրենակցական միություններ կոչ էին անում Չախալյանին քաղբանտարկյալ ճանաչել: Չախալյանն ազատ էր արձակվել 2013 թվականի հունվարի 24-ին, երբ Վրաստանում իշխանության է եկել Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած կառավարությունը: Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիին քննադատել է նոր իշխանություններին Չախալյանին բաց թողնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930